ԵԽԽՎ-ն պատժեց ինքն իրեն

«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության են դրվելու հակահայկական բովանդակության երկու զեկույցները՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» խորագրերով: Մինչեւ քվեարկության պահը շատ բարդ է կանխատեսելը՝ արդյոք դրանք կընդունվե՞ն, թե՞ ոչ: Թեեւ վերջին մեկ-երկու ամիսներին հայկական կողմը՝ խորհրդարանական եւ այլ խողովակներով, բավական աշխատանք է կատարել այդ զեկույցների ընդունումը կանխելու ուղղությամբ, այդուհանդերձ որեւէ երաշխիք չկա, որ դրանք չեն ընդունվի: Միակ երաշխիքը, եթե կարելի է այդպես անվանել, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն-կոչն է ԵԽ ԽՎ-ին՝ նման զեկույցներով չխոչընդոտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առայժմ միակ ընդունելին ձեւաչափին՝ Մինսկի խմբին: Եվ եթե հակահայկական զեկույցները չընդունվեն, ապա առաջին հերթին՝ դա տեղի կունենա ԵԱՀԿ-ի այս հայտարարության շնորհիվ: Թեեւ դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է թերագնահատել հայ պատգամավորներից շատերի՝ ԵԽ ԽՎ-ի իրենց գործընկերների ապաշնորհության արդյունքում ստեղծված անթույլատրելի վիճակը շտկելուն ուղղված աշխատանքը: Իսկ եթե այդ փաստաթղթերն ընդունվեն, ապա դա, ի թիվս այլ բացասական հետեւանքների, զգալիորեն կվնասի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հեղինակությանը, ինչին տարիներ շարունակ ձգտում են Ադրբեջանն ու Թուրքիան: Սակայն կոնկրետ այս երկու փաստաթղթերի ընդունման ճակատագրից բացի, Հայաստանին պետք է հուզի նաեւ այն, թե ինչու, ինչ պատճառներով է հնարավոր դարձել նման բանաձեւերի ծնունդն ընդհանրապես: Ամեն ինչ միայն Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» ու եվրոպացիների ծախվածության վրա բարդելն արդեն քաղաքական անմեղսունակության աստիճանի հասնող անզորություն է: Պետք է ազնվություն ունենալ ու խոստովանել, որ նման զեկույցները հնարավոր են դարձել նաեւ Հայաստանի կողմից տարիներ շարունակ վարվող անսկզբունքային արտաքին քաղաքականության, ամեն ինչ ռուսական շահերին ստորադասելու ու Եվրոպային ռուսական պրիզմայով նայելու, ու անշուշտ, ԵԽ ԽՎ նստաշրջանները զբոսաշրջային արկածների վերածած հայկական պատվիրակության անդամների կամ դրանց մի մասի աշխատանքի, իսկ ավելի հաճախ՝ անգործության պատճառով: Այս հարցերի մասին չմտածելն ու դրանցից համապատասխան հետեւություններ չանելը հանգեցնելու է նորանոր նմանատիպ փաստաթղթերի ի հայտ գալուն, որոնց դեմ Հայաստանը, լավագույն դեպքում, պայքարելու է Postskriptum: Ինչ վերաբերում է այսօրվա փաստաթղթերին, ապա դրանց չընդունվելու դեպքում հայկական պատվիրակության կողմից հաղթական «դափնիները» սեփական աշխատանքին վերագրելը, իսկ ընդունվելու դեպքում՝ եվրոպացիների ծախվածության մասին բարբաջանքը կրկնելը, վկայելու է, որ իրականում ոչ մի հետեւություն էլ չի արվել: Ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ-ին, ապա այդ կառույցի ղեկավարությունը, ըստ ամենայնի, զգացել է հակահայկական այս զեկույցների ընդունման հարցում սեփական մեղավորությունը եւ պատժել է ինքն իրեն՝ Հերմինե Նաղդալյանը երեկ ընտրվել է ԵԽ ԽՎ փոխնախագահ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am