ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների առիթով եւ իշխանություններին խնդրելու է Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ-ի դիտարկմանը ներկայացնել Սահմանադրության փոփոխությունները:
Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոների հայտարարությունում:
«Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում սահմանադրական փոփոխությունները ներկայացնել ԵԽ-ի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների գրասենյակի համատեղ դիտարկմանը»,- ասված է հայտարարությունում:
Բացի այդ, Վաշինգտոնն անհանգստացած է ադրբեջանական REAL շարժման քարտուղար Նաթիգ Ջաֆարլիի՝ օգոստոսի 12-ի ձերբակալության, նաեւ այլ ակտիվիստների լրացուցիչ ձերբակալությունների առիթով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների՝ նախագահ Իլհամ Ալիեւի առաջարկած նախագծով առաջին փոխնախագահի եւ փոխնախագահների պաշտոնների ներդրում է նախատեսվում: Առաջարկվում է նաեւ երկարաձգել նախագահի պաշտոնավարումը՝ մինչեւ 7 տարի ժամկետով:
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը