Աղմուկով բռնեցին, անաղմուկ բաց թողեցին. «Հրապարակ»

Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ն ու ոստիկանությունը համատեղ օպերացիա արեցին՝ «դարի բացահայտումը»։ Մեծ աղմուկով, թատերականացված շոուի միջոցով ձերբակալվեց ու վնասազերծվեց զինված խումբ՝ Արթուր Վարդանյանի ղեկավարությամբ, որին մեղադրեցին Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածով՝ հանցավոր համագործակցության, եւ 235-րդ հոդվածով՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։
Երբ այս բեմականացումը հասարակության կողմից ծաղրի ենթարկվեց, թե՝ հանրաքվեից շեղում են հանրության ուշադրությունը, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ վիրավորված սկսեցին հերքել այդ կասկածներն ու փառաբանել օպերացիան իրականացնողներին։ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը ծրագրովածը գնահատեց որպես «հրեշավոր հանցագործություն», իսկ ԱԱԾ քննչականի պետի տեղակալը հայտարարեց, որ «զինված խմբավորման անդամները դաժան եւ ցինիկ հանցագործություն էին պլանավորում՝ ուղղված քաղաքացիների եւ պետական մարմինների դեմ»։ Կալանավորվածների թիվն անցավ մի քանի տասնյակից։ Քիչ էր մնում իսկապես հավատայինք, որ «հրեշավոր հանցագործություն» են մեր քթի տակ նախապատրաստել, ԱԱԾ-ն սկսեց մեկը մյուսի ետեւից ազատ արձակել կալանավորվածներին՝ կրկին վերակենդանացնելով «թատրոնի» մասին խոսակցությունները։ Անշուշտ, լավ է, որ քննությունն այնքան օբյեկտիվ է գնում, որ պարզվում է մարդկանց անմեղությունը, եւ նրանք ազատ են արձակվում։ Բայց բոլորի աչքի առաջ, շամշյանախառը կադրերով ու տեսանյութերով բացահայտման ժամանակ երիտասարդ աղջիկներին խոշոր պլանով ցուցադրում էին, մեղադրում ահաբեկչության, պետականության հիմքերը խարխլելու մեջ, այժմ հանդարտ ու անաղմուկ բաց են թողնում։ Իսկ ո՞վ պետք է ներողություն խնդրի, վնասները փոխհատուցի, վերականգնի հանիրավի մեղադրվածների բարի համբավը։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am