Ինչ են անելու 100 մլն դրամով

Կառավարությունը օգոստոսի 11-ի նիստում որոշեց «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպությանը 100 մլն 760 հազար դրամ հատկացրեց՝ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման համար: Այն սոցիալական ցանցերում բուռն քննարկման առիթ դարձավ։ Սերգեյ Սմբատյանի հիմնադրած կազմակերպությունն այսօր պարզաբանում է տարածել։ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգի խորհուրդն անկախության սերունդն է, այն սերունդը, որը ծնվել և ապրում է ինքնիշխան և անկախ Հայաստանում: Դրանով է պայմանավորված ծրագրի գաղափարը՝ մեկ միջոցառման շրջանակներում միավորել հայ պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողների, երգչախմբերի և երգիչների Հայաստանի մարզերից և Արցախից: Այս առիթով կազմավորվող «Անկախության սերունդ» անվանումը կրող համահայաստանյան նվագախումբը և երգչախումբը կհամախմբեն մարզերում ապրող և երաժշտական կրթություն ստացող տաղանդավոր սաներին և հնարավորություն կտան նրանց մաս կազմելու մեր կարևորագույն տոնակատարություններից մեկին: Նախագիծը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ մեկ երեկոյի ընթացքում հանդես կգա անկախության սերնդի շուրջ 700 հայ երաժիշտ-կատարող, իսկ ծրագրում ներառված կլինեն հայ կոմպոզիտորների նախկինում և նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ստեղծված, ինչպես նաև հատուկ այդ օրվա համար գրված ստեղծագործություններ: Նախադեպը չունեցող այսպիսի մեծ կազմի համար կատարվում են նոր գործիքավորումներ՝ հայ ժամանակակից կոմպոզիտորների և գործիքավորողների կողմից: Իսկ հնչող բոլոր ստեղծագործությունները թվայնացվում են, որոնց պար­տի­տուրների թվային տարբերակները հետագայում կբաժանվեն Հայաստանում և արտերկրում գործող կոլեկտիվներին և ուսումնական հաստատություններին: Բոլոր ստեղծագործությունները հատուկ ձայնագրվելու են և տրամադրվելու պետական և մասնավոր կազմակերպություններին՝ ոչ կոմերցիոն օգտագործման համար: Նախագծի իրականացումը պահանջում է կազմակերպչական և մաս­նա­գի­տա­կան երկարատև նախապատրաստական աշխատանք, որի իրա­կա­նացմանը ներգրավված են Երևանի և մարզերի մանկավարժներ, կոմպոզիտորներ, գործիքա­վո­րողներ, խմբավարներ, ռեժիսորներ և կազմակերպչական անձնակազմ: Մաս­նա­գի­տական պարապմունքներ են անցկացվում թե’ մարզերի, թե’ Երևանի պատանի և երի­տասարդ կատարողների հետ` կատարելագործելու նրանց վարպետությունն ու կա­տարողական հմտությունները: Այնուհետև բոլոր մասնակիցները հավաքվելու են Երևանում, անցկացնելու են ընդհանուր փորձեր, որոնց արդյունքում էլ կիրա­կա­նաց­վի բուն համերգային ծրագիրը: Երևանում մարզերի մասնակիցները կբնակվեն մոտ 10 օր և այդ ընթացքում փորձերին զուգահեռ կայցելեն նաև մայրաքաղաքի թանգարաններ, մշակութային այլ օջախներ: Հատուկ այս միջոցառման համար որպես մենակատարներ աշխարհի տար­բեր անկյուններից Հայաստան են հրավիրվելու հայ կատարողական արվեստի երիտա­սարդ լավագույն ներկայացուցիչները, ովքեր նորանկախ Հայաստանի պատ­մու­թյան ընթացքում պատվով են ներկայացնում Հայաստանն ամբողջ աշխարհում: Ընդհանուր առմամբ նախագիծը կներառի Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից շուրջ 700 մասնակից, 50 ուսուցիչ, 10 մենակատար, կկազմակերպվի մոտ 1100 վար­պե­տու­թյան դաս մարզերի երաժիշտների համար և 350 խմբակային պարապմունք: Ծրագրի երկարաժամկետ նպատակն է Հայաստանի Հանրապետության և Արցախի պատանի և երիտասարդ երաժիշտների կարողությունների ուսումնասի­րումը, վարպետության դասերի միջոցով կատարողական մակարդակի բարձ­րա­ցումը, և համերգի իրականացումից հետո առաջիկա տարիներին տաղանդավոր երա­ժիշտ-կատարողներին տարբեր հանրապետական և միջազգային ծրա­գրե­րում ներգրավումը: «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպություն

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am