Ռուսաստանը սկսել է սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումը Հայաստան՝ ավելի վաղ Երևանին տրամադրված 200 միլիոն դոլարի չափով վարկի շրջանակներում, գրում է ռուսական «Известия» թերթը: Բացի ռազմական տեխնիկայի վաճառքից՝ ռուսական կողմը կզբաղվի հայ ռազմական մասնագետների պատրաստմամբ, որոնք հետագայում կօգտագործեն մատակարարվող տեխնիկան:
Հայաստանի պաշտպանության նախարարությունում «Известия»-ին այդ տեղեկությունը հաստատել են, սակայն հրաժարվել են բացահայտել մատակարարվող զինատեսակների ցանկը:
Փորձագետները կարծում են, որ խոսքն առաջին հերթին սպառազինության ծանր համակարգերի մասին է, որոնք զգալիորեն կուժեղացնեն հայկական ԶՈՒ-ի հնարավորությունները: Միևնույն ժամանակ, իրավիճակին ծանոթ «Известия»-ի աղբյուրի խոսքով, չնայած մատակարարումները սկսվել են, բայց Հայաստանի կողմից ձեռք բերվող զինատեսակների և ռազմական տեխնիկայի ամբողջական ցանկը Մոսկվան և Երևանը դեռ վերջնական չեն համաձայնեցրել: «Զինատեսակների մատակարարումներն արդեն սկսվել են և կշարունակվեն, զուգահեռաբար իրականացվում է անձնակազմի պատրաստություն, և անցկացվում են անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներ»,- «Известия»-ին ասել է հայկական ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը