Պայթյուն Քաբուլում
Ինչպես հաղորդում է TOLO News հեռուստաալիքը, Վազիր Աքբար Խան թաղամասի փողոցներից մեկում, Քաբուլի այն շրջանում, որտեղ գտնվում են մի շարք երկրբերի դիվանագիտական ներկայացուցչությունները, հունվարի 5-ին, պայթյուն է որոտացել։ Այդ թաղամասում են գտնվում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի, Պակիստանի, Գերմանիայի դիվանագիտական առաքելությունները։ Զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ չկան։ Դրանից մեկ օր առաջ 2 մահապարտ ահաբեկիչներ հերթով հարձակվել էին Աֆղանստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի վրա։ Հարձակման ժամանակ նրանք վիրավորել են մի քանի մարդու, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
