Պարզվել են երեկ վթարի հետևանքով հիվանդանոց և զինվորական հոսպիտալ տեղափոխված 17 զինծառայողների տվյալները

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 15-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, որի ժամանակ 17 ժամկետային զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին՝ մի մասը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մի մասը՝ ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Նրանք են՝ 1. Էջմիածին քաղաքի բնակիչ, 20-ամյա Վահե Բաղրամյանը, 2. Երևանի բնակիչ, 19-ամյա Արտյոմ Իգիթյանը, 3. Էջմիածին քաղաքի բնակիչ, 19-ամյա Ռազմիկ Ստեփանյանը, 4. Երևանի բնակիչ, 20-ամյա Վազգեն Հայրապետյանը, 5. Վարդենիս քաղաքի բնակիչ, 19-ամյա Արշակ Մկրտչյանը, 6. Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ, 19-ամյա Ռուբեն Եղոյանը, 7. Շիրակի մարզի Գառնարինջ գյուղի բնակիչ, 19-ամյա Գևորգ Սերոբյանը, 8. Մարտունի քաղաքի բնակիչ, 19-ամյա Սերյոժա Պետրոսյանը, ով, ի դեպ, վարել է ավտոմեքենան, 9. Երևանի բնակիչ, 20-ամյա Նարեկ Ջառանյանը, 10. Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ, 19-ամյա Հովհաննես Ավոյանը, 11. Երևանի բնակիչ, 22-ամյա Էդգար Շահումյանը, 12. Երևանի բնակիչ, 19-ամյա Սամվել Սաֆարյանը, 13. Ջերմուկ քաղաքի բնակիչ, 19-ամյա Նարեկ Ստեփանյանը, 14. Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ, 20-ամյա Հրաչ Այվազյանը, 15. Սպիտակ քաղաքի բնակիչ, 19-ամյա Արման Սարմաղոյանը, 16. Երևանի բնակիչ, 20-ամյա Տիգրան Սոլեւնիկովը, 17. Երևանի բնակիչ, 20-ամյա Արթուր Միրզոյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ դեռևս անհայտ պայմաններում Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել էր։ Վթարի հետևանքով 17 հոգի տեղափոխվել էին Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել զինվորականներն ու քաղաքացիները և բոլոր վիրավորներին իրենց ավտոմեքենաներով տեղափոխել էին զինվորական հոսպիտալ։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վերջիններս են վիրավորներին ուղեկցել հոսպիտալ։ Դեպքի վայր էր ժամանել նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Պն հաշվեկշռում և զինվորներ էր տեղափոխում՝ թվով 16 հոգի։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am