Ինչո՞ւ եք փոխզիջման տակ անպայման հասկանում հողերի հանձնում

Tert.am-ի հարցերին պատասխանել է ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը - Այսօր Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, պատասխանելով փոխզիջումների մասին հարցին, ասել է. «Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են: Մենք պատրաստ ենք անել փոխզիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»։ Ի՞նչ նկատի ունի Բակո Սահակյանը փոխզիջումներ ասելով: - Այսպես կոչված համաձայնեցված, բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակը չպետք է հանգեցնի Արցախի անվտանգության համակարգի փոքր-ինչ թուլացմանը: Չի կարող խոսք լինել մեր ինքնիշխանության մասին: Իսկ սա արդեն լայն խնդիր է, շատ համապարփակ: Հասկացողը կհասկանա՝ ինչի մասին է խոսքը: - Շատ են հարցադրումները՝ արդյոք փոխզիջումային տարբերակը տարածքների հանձման գնով է ձեռք բերվելու: - Ինչո՞ւ եք դուք փոխզիջման տակ անպայման հասկանում հողերի հանձնում: Ինչո՞ւ եք լսում ինչ-որ ավանտյուրիստների, որոնք անընդհատ խոսում են այդ հարցի մասին՝ չհասկանով ինչի մասին է խոսքը, շահարկելով այս ամենը: Երբ խոսում են հողերի մասին, պետք է հասկանալ, որ խնդիրը հողերի մեջ չէ, սահմանների մեջ է: Հիմա մենք չենք կարող չէ՞ Ադրբեջանին ասել՝ հրաժարվի՛ր հողային պահանջներից: Ստիպված համանախագահները պետք է Ադրբեջանի կողմից առաջ քաշված թեզերը քննարկման դնեն: Որովհետև դա իրենց ցանկությունը չէ, պարտականությունն է, հետևաբար, ստիպված, ուզած-չուզած այդ հարցը պետք է քննարկվի: Բայց դա միակողմանի չէ: Մենք էլ ունենք բազմաթիվ խնդիրներ սահմանների հետ կապված. Շահումյանի շրջանի խնդիրը, Գետաշենի, Հյուսիսային Արցախը, Չարդախլուն, մնացած գյուղերը, Մարտակերտի հատվածը… Ինչո՞ւ եք այդ սահմանների հարցը նայում լոկ Արցախի պարագայում ու ավանտյուրիստներին լսում: - Ուզում եք ասել, որ իրականում մենք ստանալիք ունե՞նք: - Իհարկե, բա այդ մասին է խոսքը, որ սա միակողմանի չէ, որ պետք է դիտարկել հարցն ավելի լայն: Որոշ մարդիկ, որպեսզի իրենց մասին հիշեն, հայրենասեր երևան, հողերի հանձման մասին են խոսում: Բայց խոսելով չեն այդ հարցը լուծում: Եթե որևէ մեկը մտածում է, որ այստեղ մարդիկ կան, ովքեր հող են հանձնում, չարաչար սխալվում են: Սովորաբար նա, ով գոռում է, բղավում է, երբևիցե չի պաշտպանում իր հողը: - Պարոն Բաբայան, այս պահին քննարկման օրակարգո՞ւմ է հողեր ստանալու հարցը, ինչի մասին խոսում եք: - Նայեք, այս հարցը շատ բարդ է: Իրենք մի պահանջ են դնում, մենք ուրիշ պահանջ ենք դնում: Դրա համար սա շատ բարդ խնդիր է: Տարիներ են հարկավոր, որ առաջընթաց գրանցվի: Բայց այնպես չէ, որ իրենք ասեն հող տվեք, մենք էլ ասում ենք՝ չենք տալիս: Բարդ խնդիր է: Սահմանների հարց կա: Գետաշեն, Մարտունաշեն, Շահումյան, Չարդախլու, Հյուսիսային Արցախ: Իրենք Ադրբեջանի ԽՍՀՄ տարածքային ամբողջականություն են ուզում վերականգնել, այդ թվում՝ նախկին ԼՂԻՄ-ի հետ միասին, դա է իրենց մոտեցումը: Մենք էլ ասում ենք՝ այդպես չէ, հանգստացեք: Միակողմանի մի մոտեցեք: Կան այլ խնդիրներ, այլ սահմաններ: - Եվ ի՞նչ են պատասխանում, երբ հակափաստարկ եք բերում, որ այլ սահմաններ էլ կան, որ Գետաշենի, Չարդախլուի և այլ հարցեր կան: - Ի՞նչ եք կարծում՝ ինչ պետք է պատասխանի Ադրբեջանը: - Կտրականապես մերժո՞ւմ են, թե քննարկման եզրեր կան: - Իրենց մերժել-չմերժելով չէ: Այդ հարցը օրակարգում կա, այդ հարցի մասին խոսում ենք: Կրկնում եմ՝ սա շատ բարդ գործընթաց է: Նույնիսկ ինձ համար շատ վիրավորական է, որ մի խելագար դուրս է գալիս ու ասում, որ ղարաբաղցիները հայեր չեն ու բազմությունն էլ լսում է, փոխանակ քարկոծի, սատկացնի ու դա ուղիղ եթերում ցույց են տալիս: Աննորմալ, նա ոչ հայ է, ոչ նորմալ հայ: Սա ցավալի է: Այ սրա մասին մենք պետք է մտածենք, որ ավանտյուրիստները չգնան ու պղտորեն մի բան, որը տեղի չի ունենում, որ այդպիսի խնդիր չկա:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am