Ֆեյսբուքում զգույշ արտահայտվեք

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին ամերիկյան իշխանություններն աշխարհի բազմաթիվ երկրներից դիտորդներ են հրավիրում Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ է մեկնելու նաև ՀՀ երիտասարդ քաղաքական գործիչներից կազմված մի խումբ, որտեղ մեկական ներկայացուցիչ է լինելու իշխող ՀՀԿ–ից և ՀՅԴ-ից, «Ազատ դեմոկրատներից», «Քաղաքացիական պայմանագրից», «Լուսավոր Հայաստանից» և այլն։ Թեկնածուների ցանկը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, այն մի քանի ամիս քննարկվել է ԱՄՆ պետդեպարտամենտում և վերջապես հաստատվել է. խումբը մեկնելու է նոյեմբերի սկզբին և այնտեղ է անցկացնելու մոտ 15 օր՝ հետևելով ընտրությունների ընթացքին։ Մեր տեղեկություններով, խմբի նախնական կազմում է եղել նաև ՀՀԿ գաղափարախոսներից մեկը՝ «Արարատ» հեռուստաընկերության տնօրեն Միհրան Հակոբյանը։ Սակայն, վերջնական ցուցակում նրա անունը բացակայում է։ ԱՄՆ դեսպանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Հակոբյանի թեկնածությունը մերժելու համար հիմք է հանդիսացել վերջին իրադարձությունների ժամանակ նրա պահվածքը, մասնավորապես, ֆեյսբուքյան ստատուսները և, հատկապես, հուլիսի 27-ին կատարած նրա համառոտ գրառումը. «Սատկացնելու ժամանակը»։ ԱՄՆ այցելություններով զբաղվողները գտել են, որ ֆաշիստական գրառումներ անողները տեղ չունեն իրենց դեմոկրատական երկրում»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am