Ռիո-2016-ը սպառնում է դառնալ ամենավատը Հայաստանի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռիոյում անցկացվող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանն իր անկախության 25 տարիների ընթացքում կարող է ամենավատ արդյունքն արձանագրել: Երեկվա դրությամբ Հայաստանի հավաքականի անդամներից եւ ոչ մեկը դեռեւս մեդալ չէր նվաճել: Նշենք, որ Հայաստանի պատմության մեջ մեկ անգամ` 2004-ին արդեն եղել է դեպք, երբ Աթենքում անցկացվող ամառային օլիմպիադայից մեր հավաքականը դատարկաձեռն  վերադարձավ: Սակայն այն ժամանակ մեր հավաքականի կազմում ընդգրկված էին ընդամենը 18 մարզիկներ: Իսկ այս անգամ Հայաստանից Ռիո է մեկնել 8 մարզաձեւ ներկայացնող 33 մարզիկ: Հիշեցնենք, որ առաջին եւ միակ ոսկե մեդալը Հայաստանի հավաքականը նվաճել է հունահռոմեական ոճում` ըմբշամարտիկ Արմեն Նազարյանի կողմից` 1996 թվականին Ատլատայում անցկացված ամառային օլիմպիական խաղերի ժամանակ: Հայտնի ճշմարտություն է, որ այն պետությունները, որտեղ իշխանությունները ուղնուծուծով կոռումպացված են, ձախողում են ամեն ինչ, այդ թվում նաեւ՝ սպորտը: Շուրջ երկու տասնամյակ է, Հայաստանի իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, որ կարելի է պետության փողերը գողանալ, հարկերը չվճարել եւ այդպիսով ձեռք բերած կարողության մի մասը ծախսել սպորտի վրա. այս ճանապարհով մի կողմից հնարավոր է դառնում բարերարի համբավ ձեռք բերել, մյուս կողմից էլ՝ սպորտային հաջողութուններ արձանագրել: Բայց ողջ խնդիրն այն է, որ նման համակարգում սպորտի համար անբաժանելի մաս կազմող մրցակցությունն աստիճանաբար տեղը զիջում է ծանոթ-բարեկամական կապերին, եւ հավաքականի կազմում սկսում են տեղ զբաղեցնել անարժանները, որոնց ամենեւին էլ չի հետաքրքրում այն փաստը, որ իրենք մի ամբողջ պետություն են վարկաբեկում»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am