Քրեգործ՝ Գյուլենի կողմնակիցների դեմ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթհուլահ Գյուլենի դեմ` երկրում իշխանությունները բռնի ուժով տապալելու կոչերի համար: դրբեջանական ԶԼՄ-ները՝ իրավապահ մարմիններում աղբյուրներին հղումով հայտնում են, որ Գյուլենի կողմնակիցները «իրենց թույլ են տվել բացահայտ կոչեր անել սահմանադրական կարգը բռնությամբ խափանելու մասին` շարիաթի պետություն ստեղծելու նպատակով, և արտահայտություններ են արել ընդդեմ պետության` արտասահմանյան կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ», հայտնում է Интерфакс-ը: Պաշտոնական Բաքուն համարում է, որ Գյուլենի ներկայացուցիչը երկրում ընդդիմադիր Ազգային ճակատի կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին է: Ընդդիմադիր քաղաքական գործչին մեղադրել են նրանում, որ Թուրքիայում պետական հեղաշրջման դեպքում նա և իր կողմնակիցները Ադրբեջանի դեմ պայքարի մեծ ճակատ կստեղծեին:
