Ալեք Ենիգոմշյան. «Սա վերկուսակցական շարժում է»

Համակարգող խումբը վերակազմակերպվել է և անցել է իր գործառույթներին: Այս մասին ասել է՝  «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, ցույցերը համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ «Համակարգող խումբը գտնում է, որ այս շարժումը վերկուսակցական շարժում է, դա ՊՊԾ [պարեկապահակային ծառայության] գնդի տարածքից դուրս «Սասնա ծռեր»-ի քաղաքական պահանջների նկատմամբ հավատարմության, այդ պահանջների միտքն ու էությունը, բովանդակությունը կրելու հանձնառությունը ստանձնած մարդկանց, նաև այդ պահանջները իրականություն դարձնելու ուղղությամբ աշխատանքներ տանելու հանձնառությունը ստանձնած մարդկանց խումբ է, որը ժողովրդի հետ միասին պետք է այդ նպատակը փորձի իրականացնել»։ Ավելի վաղ Ենիգոմշյանը հայտարարել էր, որ համակարգող խմբի պահանջները մնում են նույնը՝«Սերժ Սարգսյանի և վարչախմբի հեռացում, վստահության կառավարության ձևավորում»: Ենիգոմշյանի խոսքով՝ սա [նպատակների իրագործումը] պահանջում է վերկուսակցական մոտեցում։«Այդպես եղել է և այդպես էլ կա։ Հիմա դա չի նշանակում, որ կուսակցականներ կամ թեկուզ և կուսակցություններ չպետք է, իրավունք չունեն մասնակցություն բերել այդ պայքարին, այդ իրավունքը ոչ ոքից չի զլացվում։ Անհրաժեշտ է, որ լինի մի առանցք, որը հավատարիմ է «Սասնա ծռեր»-ի առանցքային պահանջներին և, կրկնում եմ, կրողն է այդ գաղափարների, բայց դա չպետք է լինի, այսպես ասենք, քաղբյուրոյի դերակատարությամբ ինչ-որ կառույց, որը վերևից թելադրի, թե ինչ պետք է արվի և այլն։ Դա պետք է ապահովի միայն հավատարմություն այդ գաղափարներին»,-ասաց համակարգող խմբի անդամը՝ նշելով, որ «Սասնա ծռեր»-ով ու նրանց պահանջներով նոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում։ «Եթե այդ հավատարմությունը պահպանվի, և այդ առանցքը մնա միշտ հավատարիմ այդ սկզբունքներին, դրա շուրջ, դրանից անկախ ցանկացած նախաձեռնություն, իսկապես կառուցողական նախաձեռնություն, պետք է ողջունել։ Եթե անգամ նրանք կուսակցություններ են կամ կուսակցականներ են, խնդիր չկա այդտեղ, կարևորը բոլոր ուղղություններով այդ վեկտորները հանգեն և, առանց իրար հետ հակասությունների մեջ մտնելու, ներդաշնակվեն և նպաստեն հիմնական խնդրի լուծմանը», - ասաց Ենիգոմշյանը։ Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am