Բահրեյնից Իրան չվերթները և հակառակը դադարեցվել են
РИА Новости-ն` հղում անելով BNA գործակալությանը փոխանցում է,որ Բահրեյնի քաղավիացիայի վարչակազմը հայտարարել է դեպի Իրան և հակառակ ուղղությամբ թռիչքների ամբողջական դադարեցման մասին: «Քաղավիացիայի վարչակազմը` Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման մասին Բահրեյնի թագավորության հայտարարությանը համաձայն, հանձնարարել է ազգային ավիափոխադրողին և մյուս բոլոր ընկերություններին դադարեցնել բոլոր թռիչքները դեպի Իրան և հակառակը»,- ասվում է հաղորդագրությունում: Բահրեյնը, Սաուդյան Արաբիայի օրինակով, հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման և երկրից իրանցի դիվանագետների արտաքսման մասին:
