Քաբուլում պայթյուն է որոտացել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ
Երեք մարդ է վիրավորվել Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը: Պայթյունը որոտացել է օգոստոսի 15-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 09:00-ին (Երևանի ժամանակով 08:30-ին): Ինչպես նշում է գործակալությունը՝ հղում անեով ոչ պաշտոնական մի աղբյուրի, պայթուցիկ սարքը դրված է եղել Աֆղանստանի ազգային պաշտպանության նախարարությանը պատկանող ավտոմեքենայում: Վերջինս կայանված է եղել այն շրջանում, որտեղ գտնվում են երկրի Գերագույն դատարանի շենքը և ԱՄՆ-ի դեսպանատունը: «Պայթյունի հետևանքով վնասվել են մոտակա մի քանի խանութներ, ջարդվել են մերձակա բնակելի տների լուսամուտները»,- մեջբերում է գործակալությունը պայթյունի ականատեսի խոսքը: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Անվտանգության ուժերը շրջապատել են պատահարի վայրը: Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը։
