Ռիո-2016. 9-րդ օր. Հայաստանն ունի չորս մասնակից

 Ռիոյի Օլիմպիական խաղերի 9-րդ օրը կվիճարկվի մեդալների 22 հավաքածու: Հայաստանը օգոստոսի 14-ին ունի չորս մասնակից: Մեդալների համար կպայքարեն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն ու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը: Բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում պայքարը կշարունակեն Արամ Ավագյանն ու Հովհաննես Բաչկովը: Հունահռոմեական ըմբշամարտի 75 կգ քաշայինների պայքարը Արսեն Ջուլֆալակյանը կսկսի բուլղարացի Դանիել Ալեքսանդրովի հետ գոտեմարտով, որը Երեւանի ժամանակով 17:00-ին է: Սպորտային մարմնամարզության նժույգի վարժության եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին: Հիշեցնենք, որ Հարություն Մերդինյանը ութ ուժեղագույնների մեջ է: Բռնցքամարտի մրցաշարի 64 քաշայինների 1/8 եզրափակիչի մենամարտում Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս կգա չինացի Քսյանսուն Հուի դեմ: Մենամարտը Երեւանի ժամանակով 20:00-ին է: 56 կգ քաշային Արամ Ավագյանը 1/8 եզրափակիչի մենամարտում կմրցի իռլանդացի Մայքլ Քոնլանի հետ, որն առաջին շրջանում ազատ էր: Մենամարտը Երեւանի ժամանակով 18:30-ին է: Օրվա գլխավոր եզրափակիչը աթլետիկայի տղամարդկանց 100 մետրում է: Աշխարհի ռեկորդակիր, ջամայկացի Ուսեյն Բոլթը կպայքարի 7-րդ չեմպիոնական տիտղոսի համար: Մեկնարկը Երեւանի 05:20-ից է (օգոստոսի 15): Ռիո-2016. 9-րդ օր 14:00. Գոլֆ, տղամարդիկ 16:30. Աթլետիկա. Կանայք. Մարաթոնյան վազք 19:00. Թենիս. Կանայք. Զուգախաղ 20:00. Հրաձգություն. Տղամարդիկ. Հրացան, երեք դիրքից, 50 մետրից 20:05. Առագաստանավ. Տղամարդիկ. RS-X 20:05. Առագաստանավ. Կանայք. RS-X 21:00. Սպորտային մարմնամարզություն. Տղամարդիկ. Ազատ վարժություններ 21:00. Թենիս. Խառը զուգախաղ 21:15. Բռնցքամարտ. Տղամարդիկ. 49 կգ 21:45. Սպորտային մարմնամարզություն. Կանայք. Հենացատկ 22:30. Սպորտային մարմնամարզություն. Տղամարդիկ. Նժույգ 22:30. Թենիս. Տղամարդիկ. Մենախաղ 23:00. Ջրացատկ. Կանայք. Ոստնակ 3 մետր 23:15. Սպորտային մարմնամարզություն. Կանայք. Զուգահեր պտտաձողեր 00:05. Հրապարակային հեծանվավազք. Տղամարդիկ. Սպրինտ 00:30. Հունահռոմեական ըմբշամարտ. Տղամարդիկ. 59 կգ 01:30. Հունահռոմեական ըմբշամարտ. Տղամարդիկ. 75 կգ 01:30. Սուսերամարտ. Տղամարդիկ. Թրամարտ, թիմային 02:00. Ծանրամարտ. Կանայք. + 75 կգ 03:55. Աթլետիկա. Կանայք. Եռացատկ 05:00. Աթլետիկա. Տղամարդիկ. 400 մետր 05:25. Աթլետիկա. Տղամարդիկ. 100 մետր

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am