Շվեդիայի կրթության նախարար Աիդա Հաջիալիչը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ճանապարհային ոստիկանությունը, կանգնացնելով նրա վարած մեքենան արագությունը գերազանցելու համար, պարզել էր, որ նախարարը նաեւ գտնվում է ոչ սթափ վիճակում:
Ինչպես փոխանցում է BBC-ն, միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, երբ նախարարը, ով ծագումով բոսնիացի մահմեդական է, վերադառնալիս է եղել Կոպենհագենից:
Մանրամասնվում է, որ Հաջիալիչը մինչեւ մեքենայի ղեկին նստելը երկու գավաթ գինի էր խմել, եւ ալկոհոլի քանակությունը նրա արյան մեջ կազմում էր 0,2 պրոմիլ:
Աիդա Հաջիալիչը Շվեդիայի ամենահաջողակ քաղաքական գործիչներից է, նա 2015 թվականին 27 տարեկան հասակում հասել էր նախարարական պոստի: Նրա խոսքով, հինգշաբթի երեկոյան տեղի ունեցածն իր կյանքի ամենամեծ սխալն է:
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը