Բաց նամակ Ս. Սարգսյանին

«Նաիրիտ» գործարանի վերագործարկման նպատակով, ցույցերը համակարգող խմբի անդամները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակ են հրապարակել: Դրանում, մասնավորապես, ասվում է. «Պրն Ս.Սարգսյան, Ձեզ ենք դիմում ՆԱԻՐԻՏԻ նախկին և ներկա աշխատակիցներս։ Մենք միաժամանակ ՀՀ քաղաքացիներ ենք՝ մեր իրավունքներով և սոցիալական պահանջներով։ Մենք՝ նաիրիտցիներս, դեռևս չենք կորցրել հույսը՝ «Նաիրիտում» աշխատելու և արարելու։ Հերթական նամակը՝ հասցեագրված Ձեզ, ունեցավ մյուսների ճակատագիրը, որովհետև վստահվեց մարդկանց, որոնց մոտ իշխում է անտարբերությունը և ամենաթողությունը։ Բազմիցս է ասվել, որ «Նաիրիտն» ու իր կոլեկտիվը (նախկին և ներկա) սպասում ենք Ձեր հատուկ վերաբերմունքին ու անձնական միջամտությանը։ Ակնհայտ է, որ որևէ նախարարություն կամ ենթահանձնաժողով ի վիճակի չեն նման լրջագույն հարց իրենց մակարդակով վերջնական քննարկելու և լուծում տալու։ Դա է պատճառը, որ առ այսօր տեղաշարժ չի նկատվել։ «Նաիրիտի» վերագործարկման նպատակահարմարության ու տնտեսական օգուտների մասին բազմիցս է խոսվել։ Ներկայացվել են ծրագրեր՝ մասնագետների կողմից մանրակրկիտ կազմված, որոնք իրատեսական են։ Ինչպես հայտնի է, «Նաիրիտի» պես հսկայի վերագործարկման համար կարևոր և առաջնահերթ պայմաններից մեկը ներդրողի գործոնն է։ Այժմ այդ խնդիրը չկա։ Գործարանի ճակատագրով հետաքրքրված է Եվրոպական Միության Հայկական Ֆորումի, Եվրոպական ներդրողների խումբը։ Նամակում ասվում է, որ 2014թ-ից սկսած մի քանի անգամ այցելել են «Նաիրիտ» գործարան, խոսել են տարբեր մասնագետների հետ, ուսումնասիրել են գործարանի հնարավորությունները՝ երկու եղանակով արտադրանք ստանալու՝ ացետիլենային և բութադիենային, նաև ծանոթացել են անգլիական Ջակոբսի ներկայացրած աուդիտորական ծրագրերին։ Ուսումնասիրման արդյունքում, Եվրոպական Միության Asia Business Finanse Centreհոլդինգը հավաստում է իր պատրաստակամությունը՝ ֆինանսապես աջակցել «Նաիրիտ» գործարանի վերազինմանը, արտադրանքի թողարկմանը և ամբողջությամբ, ողջ ծավալով իրացմանը։ ՀՀ Կառավարության դրական արձագանքի դեպքում մենք պատրաստ ենք առաջարկել մեր պայմանները և քննարկել այն ՀՀ կառավարության ղեկավարության և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ»,- ասվում է նամակի վերջում (29.07.2016թ)։ Իսկ նաիրիտցիներս մեր կողմից ևս մեկ անգամ խնդրում ենք Ձեր միջամտությունը՝ հանձնարարականով հանդես գալու, «Նաիրիտի» խնդրին վերջնական լուծում տալու համար։ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման նպատակով, ցույցերը համակարգող խմբի անդամներ՝ Արմեն Դեմիրճյան Արփի Թագոյան Գագիկ Ավետիսյան Թամարա Միրազիզյան Անահիտ Մանուկյան Սեդա Մատինյան Շավարշ Զարգարյան Արմեն Գիմիշյան Արագեղեցիկ Կարեյան Կարինե Շահվերդյան Վահան Տոնոյան 13.08.2016թ.»:

դիտվել է 184 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am