Լավրովի և Շտայնմայերի հանդիպման օրը հայտնի է
Ռուսաստանի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կհանդիպեն օգոստոսի 15-ին Եկատերինբուրգում: Այս մասին հայտնում է Sputnik-ը: Շտայնմայերը կմասնակցի «Էներգետիկ ոլորտի զարգացման ուղիներ: Ժամանակակից մարտահրավերներ» ռուս-գերմանական ամառային դպրոցի բացմանը: Հաղորդվում է, որ միջոցառումից հետո տեղի կունենան երկու երկրների նախարարների բանակցությունները, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության արդիական ասպեկտները քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում: Լավրովը և Շտայնմայերը կշարունակեն կարծիքների փոխանակումը հիմնական միջազգային խնդիրների շուրջ, ներառյալ՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների իրագործման ընթացքը և Սիրիայում խաղաղ գործընթացի առաջմղումը, եվրոպական անվտանգության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցե
