Աֆղանստանում ԻՊ-ի պարագլխի մահը հաստատվել է
Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Գորդոն Տրոուբրիջը հայտնել է,որ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը հաստատել է ահաբեկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) կազմակերպության տարածաշրջանային միավորի` «Իսլամական պետություն Խորասանում»-ի պարագլուխ Հաֆիզ Սայեդ Խանի մահը: «Խանը վերացվել է հուլիսի 26-ին ամերիկյան զորքի կողմից իրականացված ավիահարվածի արդյունքում: Խանը հայտնի էր «ԱՄՆ-ի, ինչպես նաեւ կոալիցիոն ուժերի զինվորականների վրա հարձակումներին անմիջական մասնակցությամբ»: Նա ահաբեկչական գործողություններ էր կազմակերպել աֆղանական բնակչության նկատմամբ, հատկապես` Նանգարհար նահանգում: «Խանի մահը կազդի խմբավորման` նորելուկներ հավաքագրելու ջանքերի վրա եւ կհանգեցնի Աֆղանստանում եւ ամբողջ տարածաշրջանում նրա գործողությունների խափանմանը», - եզրակացրել են գերատեսչությունից,հայտնում է ՏԱՍՍ-ը:
