Իրանի հարցով կհանդիպեն
RIA Novosti-ն հայտնում է ,որ շրջանային կազմակերպության հայտարարությունում ասված է այն մասին,որ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը շաբաթ օրը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում արտակարգ հանդիպում կանցկացնի Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան հարձակման թեմայով: «Հանդիպումը նվիրված կլինի մարտահրավերների ուսումնասիրմանը՝ կապված Թեհրանում սաուդյան թագավորության դեսպանատան և Մեշհեդում հյուպատոսարանի վրա հարձակումների հետ»,- գրված է հայտարարությունում:
