Ալիեւի հանձնարարությամբ կառավարությունը գաղտնիացրել է շրջանավարտների պետական քննությունների ձախողված արդյունքները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ կառավարությունը գաղտնիացրել է շրջանավարտների պետական քննությունների ձախողված արդյունքները, որպեսզի հանրությունից թաքցնի կրթության համակարգում թերությունները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ուսանողների ընդունելության գծով Պետհանձնաժողովի նախկին նախագահ Վուրղուն Էյուբը` նշելով, որ Ադրբեջանի նախագահը Պետական քննական կենտրոնին զրկել է ընդունելության քննությունների արդյունքներով գիտավիճակագրական վերլուծություն կատարելու իրավունքից: Ադրբեջանի պետական քննական կենտրոնը ստեղծվել էր մի քանի ամիս առաջ: Նախկինում այդ կառույցն անվանվում էր «Ուսանողների ընդունելության գծով պետական հանձնաժողով»: Վերջինիս հրապարակած արդյունքները ներկայացվում էին նախագահին եւ կրթության նախարարությանը, եւ դրա հետ միասին բաց էին հասարակության համար: Վուրղուն Էյուբը նշել է, որ նման կերպ, կառավարությունը փորձում է հասարակությունից թաքցնել կրթության համակարգում առկա խայտառակ թերությունները: «Այդ հետազոտությունը կոնկրետ թվերով անդրադարձնում էր Ադրբեջանում կրթության իրական վիճակը, որպեսզի թաքցնեն այդ տեղեկությունը, կենտրոնին զրկել են այդ լիազորությունից: Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի կառավարությունը, թաքցնելով թերությունները, փորձում է ցույց տալ, որ ամեն բան իդեալական է»,­ ասում է Վուրղուն Էյուբը: Ադրբեջանական ԶԼՄ-­ների համաձայն` Ադրբեջանում դպրոցների շրջանավարտների 60 տոկոսը ավարտական քննություններից չի կարողանում դրական գնահատական ստանալ: Շրջանավարտների միայն 30-­40 տոկոսն է դիքում ԲՈւՀ, սակայն, նրանց 60 տոկոսից ավելին չի կարողանում հաղթահարել ընդունելությանն նվազագույն շեմը: Բացի այդ, նշվել էր, որ նման դրության պատճառներից մեկն էլ հանդիսանում է երկրի հանրային դպրոցներում դասավանդման ցածր մակարդակը, ինչպես նաեւ այն, որ ուսուցիչների մեծ մասի որակավորումը այնքան ցածր է, որ նրանց զգալի մասը դասավանդվող առարկային ծանոթ է աշակերտներից վատ: 2014 թվականին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր այն մասին, որ Ադրբեջանում կադրային խնդիր է ծագել: 2015 թվականի արդյունքներով` Ադրբեջանում անցկացված ավարտական քննությունների ժամանակ պարզվել էր, որ 100 շրջանավարտներ գրել եւ կարդալ չեն կարողանում:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am