6500 տարեկան ոսկե ուլունքահատիկ. հնագույն օրինակ
Բուլղարիայում գտել են 6500 տարեկան ոսկե ուլունքահատիկ, որը Երկրի վրա մարդու կողմից ոսկու մշակման հնագույն օրինակ Է:
Վերջին գտածոն նախորդ ռեկորդակիրներից ավելի հին Է: Խոսքը վերաբերում Է Բուլղարիայի Վառնայի գերեզմանատան զարդերին, որոնք 1972-1991 թվականներին հայտնաբերվել են սեւծովյան քաղաքի մերձակայքում: Նոր հայտնաբերված ոսկե ուլունքահատիկը բալկանյան ոսկու դարաշրջանը հետ Է տանում եւս 200 տարով, հաղորդում Է Smithsonian-ը::
Այն հայտնաբերել են հուլիսի կեսերին Պազարջիկ քաղաքի մոտակայքում գտնվող Տել Յունացիտե իջեւանատեղում: Բուլղարացի հնագետների կարծիքով, այդ վայրում եղել Է զարգացած քաղաքային բնակավայր, հնարավոր Է՝ առաջինը Եվրոպայում:
Բացի ոսկե զարդից, այնտեղ գտել են թռչունների հարյուրավոր խեցե արձանիկներ, ինչպես նաեւ քաղաքի պատերի ֆրագմենտներ:
