Պենտագոնը նկատել է Ղրիմ շարժվող ռուսական զորքերին
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նկատել է, որ ռուսական զորքերը շարժվում են Ղրիմ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Պենտագոնը կարծում է, որ ծանր պայքարի դեպքում ռազմական թիրախները, հնարավոր է կենտրոնանան Դոնբասում: Ավելի վաղ, Ռուսաստանը հայտարարել էր, որ օգոստոսի 11-13-ը Սևծովյան նավատորմը զորավարժություններ կիրականացնի ստորջրյա դիվերսանտներին հակազդելու համար:
