Մեդվեդեւը չի բացառել Կիեւի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառում Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, եթե այլ տարբերակ չմնա: «Ես չէի ցանկանա, որ որպեսզի դա այդպես ավարտվեր, սակայն եթե իրավիճակի վրա ազդելու այլ տարբերակ չմնա, նախագահը նման որոշում, հավանաբար, կարող է կայացնել»,- ասել է Մեդվեդևը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է հարաբերությունների խզում Կիևի կողմից Ղրիմում դիվերսիա անցկացնելու փորձից հետո: Ինչպես ասել է՝ Ռուսաստանի նախագահը կարող է որոշում կայացնել Կիեւի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։ «Պատմության մեջ տարբեր բաներ են եղել։ Եթե այլ տարբերակներ չլինեն, նախագահը կարող է որոշում կայացնել»,– ասել է վարչապետը լրագրողներին։ Մեդվեդեւը Ղրիում ահաբեկչության փորձը ռուսական պետության եւ ռուս ժողովրդի դեմ հանցագործություն է որակել։
