Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել

«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը հայտնում է, որ այսօր Դավիթ Սանասարյանի փաստաբանի միջոցով նախաձեռնությունը գրություն է ստացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված Դավիթ Սանասարյանից, որն էլ իր խնդրանքով ներկայացվում է հրապարակման: Գրության մեջ ասվում է` Սիրելի՛ հայրենակիցներ, Նախ ողջունում եմ բոլորիդ, հուսով եմ, որ անկոտրում եք և հանուն Հայաստանի Հանրապետության ձեր պայքարը երբեք չեք դադարեցնի։ Մեր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումներն ավելի են հիմնավորում այն հանգամանքը, որ Հայաստանն արագ փոփոխությունների կարիք ունի, և մենք դրան հասնելու ենք միասնական և տևական պայքարի շնորհիվ։ Թեկուզ զրկված եմ ազատությունից, բայց հիմա առավել, քան երբեք հասկանում եմ ազատության արժեքը, որն ինձ տալիս է նպատակասլացություն, ամրություն, կամք, սեր և հավատ, և վաղ թե ուշ միասին կերտելու ենք ազատ, անկախ և իր զավակներին հետ կանչող Հայաստան։ Թեև քաղբանտարկյալ ընկերներիցս լուր չունեմ, բայց վստահ եմ, որ իրենք էլ ամուր են ու վճռական։ Սիրելի՛ ընկերներ, փաստաբաններս տեղեկացրել են, որ մտահոգված եք առողջական վիճակովս, ուստի ցանկանում եմ տեղեկացնել, որ բուժման և հետազոտության փուլում եմ և օր-օրի ինձ լավ եմ զգում, չնայած դեռ սուր գլխացավեր ունեմ, որոնք կարծում եմ հուլիսի 18-ին կարմիր բերետավորների կողմից խոշտանգումների և նրանց կողմից դաժան ծեծի ենթարկվելու արդյունքն են։ Ցանկանում եմ տեղեկացնել նաև մեկ հաճելի անակնկալի մասին, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի ողջ անձնակազմի կողմից արժանանում եմ բարեխիղճ ու քաղաքակիրթ վերաբերմունքի։ Հուսով եմ, որ նույն վերաբերմունքին արժանանում են նաև մյուս ընկերներս և ընդհանրապես կալանավորված անձիք։ Տեղեկացնեմ նաև, որ խցակիցներս կարգին մարդիկ են, և այս հանգամանքի շնորհիվ ավելի թեթև եմ տանում ապօրինի ազատազրկումս։ Վերջին տարիներին քիչ ժամանակ եմ ունեցել կարդալու, կրթվելու, շախմատ խաղալու և ընդհանրապես մտորելու համար, և հիմա այդ բացը լրացնում եմ կալանավայրում։ Ժամանակս օգտագործում եմ արդյունավետ և ազատվելու եմ առավել պատրաստված, հետագա պայքարներում փորձելու եմ առավել արդյունավետ մասնակցություն ունենալ։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր այս օրերին չընկճվեցին, ովքեր նախատեսեցին «Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը և օրուգիշեր անում են ամեն քայլ, որպեսզի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն: Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս օրերին կանգնած են ընտանիքիս անդամների կողքին։ Լավ եղեք, պինդ եղեք, կհանդիպենք շուտով։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Սիրով Ձեր` Դավիթ Սանասարյան «Նուբարաշեն» ՔԿՀ 12-ը օգոստոսի, 2016թ.

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am