Թուրքիան կարող է կատարել ՌԴ-ի պահանջը
«Իզվեստիա» թերթը գրում է,որ ռուս դիվանագետներն ու զինվորականներն իրենց թուրք գործընկերների հետ բանակցությունների ընթացքում պահանջել են փակել թուրք-սիրիական պետական սահմանը: «Մենք, բնականաբար, բարձրացրել ենք թուրք-սիրիական սահմանի փակման հարցը, որպեսզի ահաբեկիչների ու զենքի հոսքը դադարեցվի: Այդպիսով` գրոհայինները պետք է զրկվեն դրսից սնուցման ցանկացած աղբյուրից:Տվյալ հարցն ուղղակի կապ ունի Ռուսաստանի ազգային անվտանգության ապահովման հետ»,-նշել է ՌԴ պետդումայի պաշտպանական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին և հավելել. «Մենք մեր կողմից Թուրքիային կարող ենք տրամադրել արբանյակային լուսանկարներ այն վայրերից, որտեղով անցնում է գրոհայինների ու զենքի հոսքը»: Ռուսաստանի պահանջից հետո թուրքական կողմն արդեն քննարկում է սահմանը փակելու հարցը:
