Մոտ 800 տոննա մարդասիրական օգնություն առաքվել է Հալեպ
ria.ru-ին Հալեպի սպառողների միության նախագահ Աբդել Համիդ Մուսալյամը հայտնել է ,որ մոտ 800 տոննա բեռ տեղափոխող մարդասիրական ավտոշարասյունը հասել է պաշարման մեջ գտնվող Հալեպ քաղաք` տեղ հասցնելով պարեն, խմելու ջուր, գրենական պիտույքներ, հիգիենայի պարագաներ ու կենցաղում անհրաժեշտ քիմիական նյութեր: «Բոլոր ապրանքները կբաշխվեն պետական պահեստներում ու խանութներում, որոնք կվերահսկեն գները»,-ասել է Աբդել Համիդ Մուսալյամը: Աղբյուրը մանրամասնում է, որ մարդասիրական օգնությունն ուղարկվել է Դամասկոսից ու Հոմսից: Բեռնատարներից մեկի վարորդի պատմելով` դեպի Հալեպ տանող ճանապարհը համեմատաբար անվտանգ է եղել: Ավելի վաղ հաղորդվել է, որ Հալեպի հյուսիսային հատվածում բացվել է 3 ժամանոց մարդասիրական «պատուհան»: Նշվում է, որ այդ տարածքում ժամը 10։00-ից մինչ 13։00-ն ամբողջությամբ դադարում են օդային ու ցամաքային ռազմական գործողությունները:
