Հայրերին փոխարինման եկող որդիների չինովնիկությունից երկիրն ավելի աղետալի վիճակի մեջ Է հայտնվելու. «Հրապարակ»

«Մի արատավոր երևույթ է նկատվում պետական համակարգում՝ սերնդափոխություն, որտեղ գլխավոր չափանիշը ոչ թե մարդու կրթությունն ու պրոֆեսիոնալիզմն են, այլ այն, թե ում ժառանգն է թեկնածուն։ Պետական ապարատում աշխատող «Հրապարակ» թերթի զրուցակիցը նշում է, որ այս երևույթն արդեն անհանգստացնող չափերի է հասել. «Եթե մինչ օրս նրանց հայրերի ձեռքի տակ էինք աշխատում, հիմա որդիների ժամանակն է եկել։ Բայց եթե հայրերը հիմնականում հասարակ ընտանիքներից դուրս եկած, ժամանակին չինովնիկական բոլոր աստիճաններն անցած, մութ ու ցուրտ, հազար դժվարություն տեսած և որոշակի ճարպկություն, հմտություններ ունեցողներ էին, ապա սրանց որդիները, փեսաները պալատներում փափուկ ապրած, ըստ պահանջի վայելած ոսկի երիտասարդությունն են, որը ոչ նորմալ կրթություն է ստացել, ոչ կյանքի դժվարություններն է իր մաշկի վրա զգացել, ոչ էլ փողոցում է կռվել-կոփվել։ Սրանց չինովնիկությունից երկիրն ավելի աղետալի վիճակի մեջ Է հայտնվելու»։ Նրանց մի մասն սկզբում ինչ-որ միջանկյալ պաշտոնի Է նշանակվում։ Ասենք՝ որևէ կառույցի փոխտնօրեն, վարչության պետ, ապա տեղափոխվում է ավելի բարձր պաշտոնի։ Մեկ օրինակ միայն բերենք. Հայաստանի թիվ մեկ «կեղծողի»՝ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանի որդուն նախ տարան Ղարաբաղ՝ 2012-ին նշանակեցին արտադրական ենթակառուցվածքների նախարար, ապա՝ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ, իսկ 2016-ի մարտին բերեցին Հայաստան՝ Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի տնօրեն։ Կենտրոնը թեև էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում է, սակայն, «Հրապարակ»-ի տեղեկություններով, ուղիղ աշխատում է վարչապետի հետ՝ շրջանցելով նախարարին»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am