ՆԱՏՕ-ն ոչ մի կերպ չի կարող սահմանափակել մեր շփումներն այլ երկրների հետ. Թուրքիայի դեսպան
ՆԱՏՕ-ն իրավունք չունի պայմաններ թելադրել Անկարային՝ ում հետ արտաքին քաղաքական հարաբերություններ կառուցել, հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդիմը, փոխանցում է РИА Новости-ն: «Միակ բանը, որ ես ուզում եմ ասել, դա այն է, որ մեր շփումները ՆԱՏՕ-ի ոչ անդամ այլ երկրների հետ ինչ-որ բացառություն չեն: ՆԱՏՕ-ն ոչ մի կերպ չի կարող սահմանափակել մեր շփումներն այլ երկրների հետ: Դա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ն իրավունք ունի թելադրել մեզ իր պայմաններն ու ասե մեզ` ում հետ մենք պետք է հանդիպենք և ում հետ չպետք է շփվենք, որովհետև Թուրքիան անկախ է իր արտաքին քաղաքականությունը կառուցելու հարցում»,- ասել է դեսպանը: Նրա խոսքով՝ Անկարան Մոսկվայի հետ համագործակցությունը չի դիտում որպես որևէ երրորդ կողմին ուղղված սպառնալիք:
