Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր դիրքորոշումներ ունեն. դեսպան
Քրդական հարցը քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 9-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և այդ հարցի վերաբերյալ տարաձայնությունները պահպանվում են, ասել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը: «Մենք այս մասին խոսել ենք օգոստոսի 9-ի հանդիպման ժամանակ, և կխոսենք հետագայում: Կարող ենք ասել, որ տվյալ հարցում Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր դիրքորոշումներ ունեն»,- հայտնել է դիվանագետը, փոխանցում է РИА Новости-ն: Նրա խոսքով` թուրքական կողմը մտավախություններ ունի քրդական հարցի վերաբերյալ, և Անկարան տեսնում է, թե «ինչպես են այդ մտավախություններն իրականանում»: «Սակայն չեմ կարծում, որ մեր դիրքորոշումները պետք է որպես ամբողջությամբ հակադիր ընկալվեն», - ընդգծել է Յարդըմը:
