«Ի՞նչ փոխզիջում, ի՞նչն ենք ինչի հետ փոխում». Դավիթ Բաբայան

Հարցազրույց ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ – Տարածքների հանձնման վերաբերյալ խոսակցությունները շարունակում են գոյություն ունենալ: «Սասնա ծռեր» խումբը, գիտեք, գնաց կտրուկ եւ ծայրահեղ քայլի՝ դա բացատրելով նաեւ ՀՀ իշխանություններին ԼՂ հարցում զիջումներից հետ պահելու մղումով: Ի՞նչ տեղեկություններ ունեք՝ տարածքների փոխզիջման մասին իրականում կա՞ն քննարկումներ: – Մենք բազմիցս այդ մասին խոսել ենք: Ո՞վ է տարածք հանձնում, ի՞նչ տարածք են հանձնում: Այդ բոլորը շահարկումներ են: Ընդհանրապես տարածքների խնդիր իհարկե գոյություն ունի, բայց դա միակողմանի չէ եւ դժբախտաբար Ադրբեջանին հաջողվել է այդ հարցն այնքան շահարկել, որ մենք կարծես թե կուլ ենք տվել խայծը եւ իրար ուտում ենք չեղած տեղը: Կիկոսի պատմությունն է դարձել՝ տարածքներ կարող է հանձնվեն, բա որ չհանձնեն: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կիկոսություն՝ վտանգավոր շահարկումներով լի, հայության միասնականությունը խարխլող: Եթե մենք խոսում ենք տարածքների մասին՝ պետք է հաշվի առնենք մի բան. տարածքների հարցը միայն Ադրբեջանի կողմից չի արծարծվում: Ի՞նչ է մենք տարածքային խնդիր չունե՞նք Ադրբեջանի հետ. բա Շահումյանի շրջանը, բա Գետաշենը, բա Չարդախլուն, բա ամբողջ Հյուսիսային Արցախը: Այդ տարածքները 15-20 հազար քառակուսի կիլոմետր էին կազմում: Ինչու սա տարածքների խնդիր չէ՞: Ինչո՞ւ են միայն դիտարկում տարածքային խնդիրը Արցախի հաշվին. որովհետեւ Ադրբեջանին հաջողվել է մեր վրա փաթաթել իրականությունից կտրված մի երեւույթ, որը մեր միասնականությունը խարխլում է: Մենք չպետք է այդ խայծը կուլ տանք: Այո, տարածքների հարցը շատ բարդ խնդիր է, որովհետեւ երբ որ նրանք բարձրացնում են այդ հարցը՝ մենք էլ ունենք մեր հարցերը: Դե հիմա եկեք եւ քննարկենք՝ տեսնենք այդ ո՞նց ենք գալիս ընդհանուր հայտարարի: – Պարոն Բաբայան, այսինքն հիմա չի՞ քննարկվում փոխզիջումների հարց: – Ի՞նչ փոխզիջում, ի՞նչն ենք ինչի հետ փոխում: Հյուսիսային Արցախը, Շահումյանը, Գետաշենը ինչի՞ հետ: Երբ որ խոսում են փոխզիջումների մասին, պետք է հասկանալ չէ՞ ինչն է զիջվում: Բայց ես տեսնում եմ, որ ահագին մարդիկ ուղղակի իրենց անձնական շահերն են շահարկում: Ինչ որ մի աննորմալ կարող է կանգնել եւ ասել՝ ղարաբաղցիները հայեր չեն: Եվ մենք լսում ենք դա: Չէ՞ որ այդպիսի աննորմալներ էլ են եղել: Եղել են, չէ՞: Իսկ մյուսները կագնում եւ լսում են՝ փոխանակ քարկոծեն եւ սատկացնեն տեղում: Մենք պետք է շատ զգույշ վերաբերվենք այդ հարցերին: Այո, այդ հարցը կա, բայց սա միանշանակ չէ: Մենք էլ շատ տարածքային խնդիրներ ունենք Ադրբեջանի հետ: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am