ԲՀԿ-ական պատգամավորներին կրկին չեն թույլատրել տեսակցել Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին

Քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ու ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Օգտվելով պատգամավորական իրենց իրավունքից՝ ԱԺ պատգամավորները պնդել են, որ պետք է տեսակցեն Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, ինչպես նաեւ մի քանի այլ կալանավորված անձանց։ «Նուբարաշեն» քրեակատարողականի պետը, ինչպես նաեւ՝ Քրեակատարողական վարչության ղեկավարությունը հերթական անգամ արգելել է պատգամավորներին տեսակցել կալանավորված անձանց։ Կրկին անգամ ուզում ենք արձանագրել, որ պատգամավորների՝ կալանավորված անձանց տեսակցելու իրավունքի արգելումը օրենքի կոպտագույն խախտում է։ Ավելին, ԲՀԿ պատգամավորներին էր դիմել զանգվածային անկարգությունների հրահրման գործով կալանավորված Տիգրան Մարգարյանի մայրը, ներկայացնելով փաստաթղթերի մի հսկայական փաթեթ՝ իր որդու մի շարք լուրջ հիվանդությունների եւ մասնավորապես, խիստ վտանգավոր՝ անշաքար դիաբետի մասով։ ԲՀԿ պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել նաեւ նշյալ հիվանդ կալանավորի հետ։ Նաիրա Զոհրաբյանը դիմել է Օմբուդսմենին՝ Տիգրան Մարգարյանի մասով, Արման Թաթոյանը խնդրել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրել Տիգրան Մարգարյանի հիվանդությունների մասին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, եւ այս պահին երիտասարդ կալանավորի մայրը Օմբուդսմենի գրասենյակում է։ Մենք հետամուտ ենք լինելու, որ պատգամավորների՝ կալանավորված անձանց տեսակցելու իրավունքի անօրինական արգելանքը հանվի եւ պատգամավորները, ինչպես եղել է նախկին բոլոր դեպքերում, անարգել կարողանան իրացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները։ ԲՀԿ մամուլի ծառայություն

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am