Աշխարհի IT-միլիարդատերերի կարողությունը մեկ տարում աճել Է.Forbes

Աշխարհի IT ամենահարուստ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 6 տոկոսով՝ մինչեւ 892 մլրդ դոլար.տվյալները Forbes գործարար հրատարակության՝ օգոստոսի 10-ին հրապարակված վարկանիշից են: Ինչպես եւ անցած տարի, վարկանիշի առաջին տեղն զբաղեցրել է Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունը հանդեսի կողմից գնահատվում է 78 մլրդ դոլար: Երկրորդ տեղում Amazon. com ինտերնետ-ընկերության ղեկավար եւ Blue Origin օդատիեզերական ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսն է՝ 66,2 մլրդ դոլար կարողությամբ: 2015 թվականին երկրորդ տեղում Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնն էր: Երրորդ հորիզոնականում Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է՝ 54 մլրդ դոլար կարողությամբ: Վարկանիշի չորրորդ տեղում հայտնվել է արդեն հիշատակված Էլիսոնը (51,7 մլրդ դոլար): Հինգերորդ եւ վեցերորդ տեղերում, ինչպես եւ առաջ, մնացել են Google-ի համահիմնադիրներ Լարի Փեյջը (39 մլրդ դոլար) եւ Սերգեյ Բրինը (38,2 մլրդ դոլար): Ընդհանուր առմամբ վարկանիշի թոփ-5-ի մասնակիցները տարվա ընթացքում իրենց կարողությունն ավելացրել են 36,9 մլրդ դոլարով, ինչը կազմում է 2016 թվականի ցուցակում տեղ գտած բոլոր միլիարդատերերի ընդհանուր կարողության աճի մոտավորապես երկու երրորդը: Այս տարի ութերորդ տեղից յոթերորդն է բարձրացել Սթիվ Բալմերը՝ Microsoft-ի նախկին գլխավոր տնօրենը (27,7 մլրդ դոլար): Alibaba Group-ի համահիմնադիր Ջեք Մոն (25,8 մլրդ դոլար), ընդհակառակը, յոթերորդից իջել է ութերորդ տեղ: Tencent-ի ղեկավար Մա Հուատենը (22 մլրդ դոլար) իններորդ տեղում է: Մինչդեռ 2015 թվականին նա առաջին տասնյակի մեջ չէր մտնում: Forbes-ի վարկանիշի տասներորդ հորիզոնականում մնացել է Dell-ի հիմնադիր Մայքլ Դելլը (20 մլրդ դոլար): 2016 թվականին IT ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշում նվազագույն կարողությունը կազմում է 2,2 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 2 միլիարդից հետո: Ընդսմին նշվում է, որ վարկանիշի 53 մասնակիցներ ավելի են հարստացել տարվա ընթացքում այն դեպքում, երբ 27 միլիարդատերերի կարողությունը նվազել է: Բացի այդ, վարկանիշում հայտնվել են 12 նոր IT-միլիարդատերեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am