Վլադիմիր Պուտինի սուտը Հայաստանի ՀՆԱ-ի մասին

Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հանդիպման սկզբում նախագահները հանդես եկան ողջույնի խոսքով, որում ներկայացրեցին բավականին «հետաքրքիր» փաստեր:Մասնավորապես, Ռուսաստանի նախագահն իր խոսքումասաց, որ «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով»:Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամագրվեց 2015 թվականի հունվարի 2-ից: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2014 թվականին պետության ՀՆԱ-ն կազմում էր 11,6 միլիարդ ԱՄՆ դոլար, 2015-ին այդ թիվն էական անկում ապրեց ու հասավ 10,5-ի (գրանցելով ուղիղ 10-տոկոսանոց անկում):Ավելին, Արժույթի միջազգային հիմնադրամի՝ IMF-ի տվյալներով, 2016 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի 10,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը ավելի քան 8 տոկոսով պակաս է ԵԱՏՄ-ի նախորդող՝ 2014 թվականի տվյալից:Այսինքն, Հայաստանի ՀՆԱ-ն, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, ոչ թե 10 տոկոսով աճել է (ինչպես ասաց Վ. Պուտինը), այլ 8 տոկոսով նվազել է:Ռուսաստանի նախագահի օրինակին վայրկյաններ անց հետևեց նաև Հայաստանի նախագահը, ով հավելեց, որ «վեց ամսվա ընթացքում մեր առևտրաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկՀայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90 տոկոսով»:Դժվար է ասել, թե ի՞նչ է ի նկատի ունեցել Սարգսյանը, ասելով «6 ամսում»: Եթե 6 ամիսը 2016 թվականի առաջին կիսամյակն էր, ապա հուլիսին դեպի ՌԴ մեր արտահանումը իրոք եղել է հունվարից համարյա կրկնակի ավել: Բայց դրա պատճառը ոչ թե տնտեսական աճն է, այլ այն, որ ամեն տարի հունվար ամսվա կեսը Հայաստանի տնտեսությունը «մեռած» է լինում: Եվ անգամ փետրվարին հունվարի համեմատ կարող է 60-70 տոկոսանոց աճ լինել:

Սարգսյանը, հավանաբար, նկատի է ունեցել 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ դեպի Ռուսաստան արտահանմանաճը: Սակայն այդ աճը պայմանավորված է եղել 2015 թվականին արձանագրված աննախադեպ անկմամբ (որի համեմատ 2016-ին տնտեսությունը «ուշքի եկավ»):Այնինչ, եթե համեմատենք ԵԱՏՄ-ի անդամակցությանը նախորդող՝ 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ ՀՀ-ից ՌԴ արտահանումը աճել է 25 տոկոսով: Սակայն, այդ աճը նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ 2016 թվականին Ռուսաստանում արգելանքի տակ հայտնված թուրքական ապրանքները (օրինակ՝ լոլիկը) հաճախ ներմուծվում են Հայաստան և ապա այստեղից արտահանվում ՌԴ՝ որպես ՀՀ-ում արտադրված:Այսինքն, Սերժ Սարգսյանը, ի տարբերություն իր ռուսաստանցի գործընկերոջ, ընտրել է ավելի լղոզված ու անհասկանալի տերմիններ, որոնք դժվարացնում են խոսքի աներկբա հասկացումն ու դրա իսկության պարզումը:Համենայնդեպս, իր հայտարարությունն ընկալվում է որպես Հայաստանի տնտեսության շեշտակի աճ, ինչը չի համապատասխանում իրականությանը:Հետևապես, կարելի է արձանագրել, որ Վլադիմիր Պուտինն ակնհայտ սուտ է տարածել Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին, իսկ Սերժ Սարգսյանը, միաժամանակ, արել է հայտարարություն, որը թեև սուտ չի, սակայն մարդկանց մոտ թյուր ընկալում է ստեղծում Հայաստանի տնտեսության մասին:
Դանիել Իոաննիսյան, Հրայր Մանուկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am