Չարաշահումներ Արթիկի քաղաքապետարանում

Ժողովուրդ օրաթերթը գրում է.«Սև ամպեր են կուտակվել Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցների գլխին: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ նախօրեին իրավապահները խուզարկություն են կատարել Արթիկի քաղաքապետարանում, որտեղից առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր: Ըստ տարածված լուրերի` իրավապահները հայտնաբերել են բազմաթիվ քաղաքացիների տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ: Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնները քաղաքացիները, ըստ կարգի, ձեռք են բերում միայն բանկերից, սակայն ինչ-ինչ հանգամանքներում այդ կտրոնները հայտնաբերվել են քաղաքապետարանի աշխատասենյակներից մեկում: Ըստ պտտվող լուրերի՝ քաղաքապետարանի հայտնաբերված կեղծ փաստաթղթերի հիմքում կանգնած է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի աներորդին, որը Արթիկի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետն է՝ Կարեն Բիչախչյանը: «Ժողովուրդ»–ը փորձեց վերջինից պարզել, թե ինչ փաստաթղթեր են իրավապահները առգրավել, և թե ինչ կապ ունի նա քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների հետ։ Կ. Բիչախչյանը պատասխանեց. «Նման տեղեկություն չունեմ, նման բան հայտնաբերել են, թե ոչ, և ես էլ կապ չունեմ դրա հետ։ Ինչ հարցով Դուք զանգահարել եք, դրա հետ կապ չունեմ, իսկ եթե կան մարդիկ, որ իմ անունը կապում են դրա հետ, թող փաստարկներ բերեն, այլ ոչ թե միայն անուն կապեն»։ Արթիկում տարածված լուրերի համաձայն՝ այս պատմության մեջ խառն է նաև պատգամավոր Պետոյանի վարորդը՝ Գևորգ անունով, որն առավել հայտնի է Բոքս մականունով»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am