18+ Նոր մանրամասներ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջադեպից. տեսանյութ

Դեպքի մասին մենք տեղեկացել ենք Life78 հեռուստաալիքի տեսանյութից, անցկացրել ենք ծառայողական հետաքննություն և պարզել որ հիվանդանոցի միջանցքում առկա բուժաշխատողները մեր աշխատակիցները չեն, ավելին նրանց համազգեստից դատելով նրանք այլ բուժ հաստատության ներկայացուցիչներ են, իսկ ավելի կոնկրետ քաղաքային շտապ օգնության աշխատակիցներ, Life78 հեռուստաալիքի լրագրողին հայտնել է Ալեքսանդրովյան հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Օլգա Լուպարեվան: Հիվանդանոցի ներկայացուցիչը ճշտել է որ պացիենտը իրենց դիմել է անձամբ, այլ ոչ թե բերվել է շտապ օգնությամբ: Կնոջը ուղեկցող անձիք չեն տեղեկացրել հիվանդանոցի աշխատակիցներին ընդունարանի մոտ նրա գտնվելու մասին, և երբ արդեն դիմել են ընդունարան նրան անհապաղ լիարժեք բուժ օգնություն է ցուցաբերվել: Տվյալ պահին կնոջը դուրս են գրել ամպուլատոր բուժման բավարար առողջական վիճակով, իսկ հոսպիտալացման ողջ ընթացքում հիվանդը որևե պահանջ կամ դժգոհություն ոչ գրավոր ոչ էլ բանավոր կարգով չի ունեցել - ինքնագոհ ժպիտով ասել է Ալեքսանդրովյան հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Օլգա Լուպարեվան: Իսկ ահա Սանկտ Պետերբուրգի Շտապ Օգնության քաղաքային կայանի գլխավոր բժիշկ Ալեկսեյ Բոկովը գտնում է որ իր ենթակաները պատասխանատվություն չեն կրում բժիշկների անգործության հետևանքով տուժած Հայաստանի Հանրապետության քաղաքացուհու ճակատագրի համար, "բուժօգնությունը բուժ ծառայության տարածքում ցուցաբերում են տվյալ հիվանդանոցի բժիշկները այլ ոչ թե շտապ օգնության աշխատակիցները" ասել է Ալեկսեյ Բոկովը: Հիշեցնենք, որ Հայաստանի հանրապետության քաղաքացի Լիանա կ.-ն 14-շաբաթական հղիությամբ արյունահոսելով դեկտեմբերի 31-ին դիմել էր Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրովյան քաղաքային հիվանդանոց, որտեղ միայն հայտնի միջադեպիից հետո ընդունել են հիվանդանոց և ենթարկել վիրահատության, ցավոք 39-ամյա կինը կորցրել է երեխային: - Life78-ին հայտնի են դարձել նոր մանրամասներ խայտառակ միջադեպից: Ինչպես պատմել է Լիանա Կ.-ի ամուսինը` Սամվելը նա մի քանի անգամ զանգահարել է շտապ օգնության հեռախոսահամարով սակայն այնտեղ խոսափողը ոչ ոք չի վերցրել: Ես 5 անգամ զանգել եմ 03, բջջայինով նույնպես 5 անգամից ավել զանգահարել եմ 112 հեռախոսահամարին և նույն պատմությունը, տեսնելով կնոջս վիճակը ստիպված նրան հիվանդանոց եմ հասցրել իմ սեփական ավտոմեքենայով - ասել է Սամվելը: Արդեն հիվանդանոցի միջանցքում ես տեսա բուժաշխատողների սակայն նրանցից ոչ մեկը չցանկացավ օգնել կնոջս, մինչ այդ հիվանդանոցի բակում նույնպես կային բժիշկներ ու նույնպես անտարբերորեն նայում էին մեզ: Ինչևե երկար միջանցքով հասա հերթապահ բժշկին ով ասեց վերցրու պատգարակը ու բեր հիվանդին մեզ մոտ և երբ ես հասա կնոջս մոտ նա արդեն կորցրեց գիտակցությունը, լրագրողներին պատմել է երեխային կորցրած վշտացած Սամվելը: Հիշեցնենք որ Росздравнадзор-ը և ՌԴ դատախազությունը հայտարարել են տվյալ միջադեպի վերաբերյալ ստուգում անցկացնելու և անհրաժեշտության դեպքում հետաքննություն սկսելու իրենց մտադրության մասին: Տեսանյութերը` Life78-ի:      

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am