ԼՂ հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով. Չավուշօղլու

Ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ թուրքական TRT հեռուստաընկերության հետ զրույցում: Թուրք նախարարը հավաստիացրել է, որ հարցը այդ ձևաչափով քննարկելը ձեռնտու է բոլոր կողմերին։ Քիչ անց Չավուշօղլուն թեմայի շուրջ առավել մանրամասն խոսել է Anadolu լրատվական գործակալության հետ՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ է օգնել կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, քանի որ այն լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար։ «Մենք ավելի վաղ ևս ջանքեր ենք գործադրել տվյալ հակամարտության կարգավորման հարցում», – ասել է թուրք նախարարը, ով անցյալ ամիս պատրաստվում էր Անկարայում ընդունել հակամարտության կարգավորման հարցով զբաղվող Մինսկի խմբի համանախագահներին և կոչ անել նրանց՝ պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը։ Հանդիպումը, սակայն, տեղի չունեցավ Թուրքիայում ստեղծված ներքաղաքական բախումների պատճառով։ Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան այժմ քննարկում է Ռուսաստանի առաջարկները։ «Այդ նախաձեռնությունները համընկնում են այն նախաձեռնությունների հետ, որոնք ժամանակին մենք առաջարկում էինք Հայաստանին՝ հակամարտության կարգավորման համատեքստում։ Ինչպես ռուսաստանցի, այնպես էլ ադրբեջանցի եղբայրները կողմ են, որպեսզի Անկարան իր ներդրումը կատարի հակամարտության կարգավորման հարցում», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ վստահեցնելով, որ Անկարան իր հնարավորությունների սահմաններում քայլեր կձեռնարկի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան համագործակցության ձևաչափի նախաձեռնողը, հիշեցնենք, պաշտոնական Անկարան է։ Պաշտոնական Երևանն արձագանքել է Չավուշօղլուի այս հայտարարություններին: «Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում, news.am-ի հետ զրույցում ասել է է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Միակ օգուտը, որ կարող է լինել ամբողջությամբ ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Թուրքիայից՝ դա որքան հնարավոր է հեռու մնալ կարգավորումից»,- նշել է Բալայանն ու հավելել՝ «Չավուշօղլուի նախորդը ևս փորձեր է կատարել խառնվել, բոլորս գիտենք, թե դա ինչով ավարտվեց»: Շարունակությունը կարդալ. Azatutyun.am

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am