Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև լարվածության թուլացմամբ. Պուտին
RIA Novosti-ի փոխանցմամբ` Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև լարվածության թուլացմամբ, և շարունակում է համագործակցել լուծումներ փնտրելու մեջ, հուսալով փոխզիջումների: Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
