Ռուսաստանում ադրբեջանցի է սպանվել
Ռուսական Վլադիվոստոկ քաղաքում 36-ամյա ադրբեջանցի է սպանվել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, սպանությունը տեղի է ունեցել գարեջրատանը։ Գարեջրատան երկու այցելուների վիճաբանությունն ավարտվել է նրանցից մեկի մահվամբ։ Սպանությունն իրականացնելու համար կասկածվող տղան ձերբակալվել է։ Նա արդեն խոստովանական ցուցմունք է տվել։
