Նազարբաևն օգտագործել է իր կապերը
Ղազախստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է գործի դրել իր հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ` վերականգնելու Մոսկվայի և Անկարայի կապերը, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել: Այս մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը: «Մեր ղեկավարը, հաշվի առնելով Ղազախստանի մտերիմ հարաբերությունները թե´ Ռուսաստանի, թե´ Թուրքիայի հետ, ինչպես նաև իր բարի հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հետ, իհարկե, օգտագործել է իր կապերը, որպեսզի ինչ-որ չափով նպաստի նրանց միջև հարաբերությունների բարելավմանը ինքնաթիռի հայտնի դեպքից հետո: Ինչ վերաբերում է Hurriyet թերթին և դետալներին, որոնք այդտեղ պարունակվում են, ապա, որպես օրենք, մենք նման դետալները պաշտոնապես չենք մեկնաբանում, այդպես ընդունված է դիվանագիտական պրակտիկայում»,- լրագրողներին ասել է Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը:
