Ոստիկանությունից 40 միլիոն դրամ՝ Սեդրակ Քոչարյանի և Սամվել Մայրապետյանի ընկերությանը

Hetq.am-ը հայտնում է, որ հունիսի 1-ին Հայաստանի ոստիկանությունը 40 միլիոն դրամի արժողության պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ընկերության հետ: Ըստ պայմանագրի, ընկերությունը կկատարի 20 միավոր «Toyota Corolla 1,6», «Toyota Camry 2,5» և «Toyota Camry 3,5» մաինշների ավտոմեքենաների սպասարկում և նորոգում: Այդ ավտոմեքենաները ձեռք են բերվել 2012-2015 թվականներին, ըստ Հետքի: Կայքը նշում է, որ պայմանագրում ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանի և «Տոյոտա Երևան» ՍՊԸ գլխավոր տնօրեն Վահե Գզրարյանի ստորագրություններն են: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է «Տոյոտա-Երևան»-ի հետ կնքած պայմանագիրը: Ոստիկանության գրության մեջ ասվում է, որ պայմանագրում նշված, արտաբյուջետային միջոցներից հատկացված 40 միլիոն դրամը նախատեսված է ընթացիկ տարում 119 միավոր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների տենիկական սպասարկման համար։ Եվ որ 2013-2015թթ. «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից ձեռքբերված 20 միավոր ավտոմեքենաները գտնվում են երաշխիքային ժամկետի մեջ և դրանց սպասարկումն ընկերության կողմից կատարվում է անվճար։ Հետքը հրապարակման մեջ նշում է նաև, որ Տոյոտա Երևան ընկերության բաժնետեր է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Նա 30 տոկոսի բաժնետեր է: Ընկերության 30 տոկոսի բաժնետեր է հայտնի գործարար Սամվել Մայրապետյանը, իսկ Տոյոտա Երևանի եվս 30 տոկոսի բաժնետեր է Նատալյա Մատինյանը, որը նաև Հ2 հեռուստաընկերության 50 տոկոսի բաժնետեր է: Հեռուստաընկերության մյուս 50 տոկոսը պատկանում է Սամվել Մայրապետյանին:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am