Լավրովը կայցելի Թուրքիա
Anadolu լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա: Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը կարող է տեղի ունենալ ոչ ուշ, քան 2017 թվականի սկիզբը: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: Նրա խոսքով` այդ իսկ նպատակով էլ Սերգեյ Լավրովը կայցելի թուրքական Ալանյա:
