Թուրքիան և Ռուսաստանը կստեղծեն Սիրիայի հարցով համագործակցության մեխանիզմ
Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջան կատարած իր վերջին այցի ժամանակ քննարկվել է նաև սիրիական ճգնաժամի հետ կապված հարցեր: Ինչպես ասել է՝ Անկարան ու Մոսկվան զբաղվելու են սիրիական ճգնաժամի որոշման արդյունավետ մեխանիզմի ստեղծմամբ: «Հետագայում պլանավորված է ստեղծել ավելի արդյունավետ մեխանիզմ և շփումներ հաստատել ավելի բարձր մակարդակի վրա: Սիրիայի խնդրի քաղաքական կարգավորման հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները նման են՝ ներառյալ հրադադարի կազմակերպումն ու հումանիտար օգնություն հատկացնելը»,- ասել է նա: Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայում Բաշար Ասադի իշխանության ղեկին մնալու հարցում կարող են լինել տարաձայնություններ և որ անհրաժեշտ է Սիրիայում անհապաղ հասնել հրադադարի:
