Գարեգին Չուգասզյանը հայտարարություն է տարածել

Տարբեր մերձքաղաքական շրջանակներ, տարիներ շարունակ, ինչ-ինչ մղումներից ելնելով, դավադրական տարբեր տեսությունների հիման վրա փորձել են ստվեր նետել Հիմնադիր խորհրդարանի (ՀԽ) վրա՝ վերագրելով նրան տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների գործիք հանդիսանալու մեղադրանքներ, ընդ որում` այդ մեղադրանքները հնչել են թե՛ արևմտամետ, թե՛ ռուսամետ գունավորումով, որը հասկանալի է, քանի որ ՀԽ-ը մշտապես հանդես է եկել հստակ հայակենտրոն կողմնորոշումով: Ապրիլյան քառօրյա պատերազմից և դրան հետևած «Սասնա ծռերի» ապստամբական գործողությունից հետո, երբ մեր ամբողջ ժողովրդի համար ակնհայտ դարձավ ՀԽ-ի հայակենտրոն հստակ կողմնորոշումը, այդ մեղադրական հարձակումները դարձան էլ ավելի կատաղի… ՀԽ-ն իր արտաքին քաղաքականության ռազմավարական հայեցակարգը, որը արդյունք է հանրային երկարատև քննարկումների, մշակել և հրապարակել է դեռևս 2012 թ.-ին: Դրանից հետո արված բազմաթիվ քաղաքական հայտարարությունները, ելույթներն և մամլո ասուլիսները հենված են եղել այդ փաստաթղթի վրա և ընդամենը շտկումներ են մտցրել նրանում՝ կապված ընթացիկ քաղաքական զարգացումների հետ: Արցախյան հարցի կարգավորման հետ կապված հայկական կողմի վրա բանեցվող ներկայիս ճնշումների համատեքստում վերստին անհրաժեշտություն է առաջացել ներկայացնելու 2012 թ.-ին ընդունված արտաքին քաղաքականության ռազմավարական հայեցակարգից այն հատվածը, որը կապված է Հայաստանում գաղութային ադմինիստրացիայի հեռացման որպես Հայաստանի ապագաղութացման և հայկական գերիշխանության վերականգնման նախապայմանի ներկայիս հրամայականների հետ … Ըստ վերոհիշյալ հայեցակարգի, անցնող քսան տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը պաշտոնապես հռչակված ռազմավարական գործընկերության փոխարեն ձևավորվել է որպես հայության և Հայաստանի կենսական շահերի հաշվին Ռուսաստանի շահերի իրացման նորգաղութային կախյալություն: Սակայն գլոբաբալացված, համակցված և հարափոփոխ արդի աշխարհի պայմաններում, ինչպես նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի նվազման հետևանքով, այն չի մնացել երկկողմ հարաբերությունների սահմաններում և հետզհետե կերպափոխվելով` ներկայումս վերածվել է տարբեր աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից Հայաստանի նորգաղութային կախյալության բարդ և բազմապիսի ձևաչափի: Ռուսաստանը դրա տարբեր հարթություններում ստանձնել է հիմնական կատարողի, միջնորդի կամ գործակցի դեր: Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանը մշտապես ձգտում է վերականգնել Հայաստանի նկատմամբ իր նախկին մենաշնորհը՝ որպես լուծում ընտրելով նրան իսպառ ընկճելու և որևէ այլընտրանքից զրկելու ճանապարհը: Այդ նպատակով Ռուսաստանը կազմակերպում է հայաստանաբնակ հայության արտագաղթ դեպի իր տարածք, կիրառում է քաղաքական, տնտեսական, մշակութային և տեղեկութային ճնշման կոշտ լծակներ, Ադրբեջանին տրամադրում է ծանր սպառազինություն: Իսկ հայաստանյան ապազգային ու ապապետական վարչախումբը, որն այս նորգաղութային կախյալության իրավիճակի գլխավոր մեղավորն է, վերածվել է վերոհիշյալ նորգաղութային ձևաչափը սպասարկող հիմնական գործիքի: Ուստի ներքին քաղաքական փոփոխություններով և ոստիկանապետական վարչախմբի հեռացումով է սկսվելու ապագաղութացման և հայկական գերիշխանության վերականգնման նոր փուլը հայաստանում: ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ… Գարեգին Չուգասզյան 08.08.16

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am