Ռազմական հեղաշրջման փորձից ամենից շատ տուժել է Գյուլենը
Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձի տապալումից ամենից շատ տուժել է իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենը և նրա ահաբեկչական ցանցը`FETÖ-ն: «Թուրք ժողովուրդն աննախադեպ համախմբվածություն ու միասնություն է ցուցաբերել՝ ի պատասխան հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման արյունալի փորձի:Ռազմական հեղաշրջման փորձը քաղաքական ու տնտեսական ճգնաժամ չի առաջացրել Թուրքիայում: Ընդհակառակը՝ այդ իրադարձությունը դարձավ ազգի աննախադեպ միասնության ու քաղաքական համաձայնության պատճառ: Դրա վառ վկայությունն է Ստամբուլի Յենիքափը հրապարակում տեղի ունեցած երկրի պատմության մեջ ամենաբազմամարդ հանրահավաքը, որին մասնակցել են ողջ Թուրքիան ներկայացնող միլիոնավոր քաղաքացիներ»,-ասել է Քալընը:
