Ինչպես Վիտալի Բալասանյանը վեցրեց Սեֆիլյանի բնակարանը

Արցախյան  ազատամարտի մասնակից  Ապրես Զոհրաբյանը  Ֆեյսբուքում գրառում է արել։ Ներկայացնում ենք ստորեւ. «Ուրեմն ժամանակին Արցախի բանակը կամ իշխանությունները Ժիրոյին Ստեփանակերտում մի համեստ բնակարան էին նվիրել: Արցախում մարդը պապական տուն չուներ, խասյաթով զինվորի հացը ուտող չէր, հիպոթեկ էլ չկար և աշխատավարձն էլ բարձր չէր և մարդու ընտանիքը մի տեղ պետք է  ապրեր, հո չէ՞ր կարող ամբողջ կյանքը զորամասում ապրեր մանավանդ, որ զորամասը բնակարան չի: Հետո էնպես եղավ, որ Ժիրոյի ու Արցախի էն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի ջրերը մի առվով չգնացին, և Արկադին ետ պահանջեց բնակարանը: Բնակարանը ետ վերցնելու պարտականությունը դրվեց Վիտալի Բալասանյանի վրա, որը այն ժամանակ բանակի ղեկավարների մեջ էր: Դե, բնականաբար, Վիտալին քաղցր-մաղցր խոսքերով մոտեցավ թե «բա Ժիրո ջան, հասկանում ես էլի», դե, բնականաբար, Ժիրոն «հասկացավ», բայց ես օրինակ չէի հասկանում, թե ինչպես կարող էր գեներալական ուսադիրներ կրող և Ժիրոյի հետ միասին մարտական ճանապարհ անցած մարդը տենց պարտականություն վերցներ իր վրա: Ես համոզված էի, որ եթե այդ գեներալիտետից թեկուզ մեկ-երկու հոգի թեկուզ կես բերան Արկադիկին ասեին, թե իրականում ինչ են մտածում այդ մասին, Արկադիկը մի քիչ կմտածեր, բայց չասեցին: Բնակարան ասեցի հիշեցի՝ Ժամանակին Ժիրոյին Երևան քաղաքի կենտրոնում բնակարան և սկզբի համար կուսակացական մի «չաղ պաշտոն» էր առաջարկում դաշնակցական մի լիդեր դիմաց այն բանի, որ նա հրաժարվի իր գործունեությունից, բայց սրանք մոռանում էին, որ հեղափոխականի համար լավագույն բնակարանը բանտն է, մանավանդ եթե Վիտոյին հարցնես Երևանի էլիտար բնակարանները Ժիրոյի բանտային պայմանների դեմ գլուխները պատովն են տվել»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am