Մի՞թե Ալիևը դա կարող է

Ռուսաստանը բոլոր հասանելի գործիքներն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին միջնորդական աջակցություն ցուցաբերելու համար, նշվեց ՌԴ ԱԳՆ-ի` ընթացիկ տարին ամփոփող հաղորդագրության մեջ: «Ղարաբաղյան կարգավորման շուրջ պահպանվող բարդ իրավիճակի լույսի ներքո Ռուսաստանն ակտիվ դեր է խաղացել հակամարտության կողմերին միջնորդական աջակցություն տրամադրելու գործում` այդ նպատակով գործի դնելով բոլոր հասանելի գործիքները, այդ թվում նաև` հանդիպումները բարձրագույն և բարձր մակարդակներում,- տեղեկացրել են ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունից: Համապատասխան նախաձեռնությունները մանրամասնորեն քննարկվել են ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան և հունիսին Բաքու այցելությունների ընթացքում, ինչպես նաև ուսումնասիրվել են Հայաստանի (ապրիլին) և Ադրբեջանի (մայիսին) արտգործնախարարների Մոսկվա պաշտոնական այցերի ընթացքում»: «Դեկտեմբերի սկզբին Բելգրադում ԵԱՀԿ ԱԳՆԽ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ կողմերին ուղղված հետևողական կոչ կա` հաստատելու իրենց հավատարմությունը հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը և շարունակելու աշխատանքը, որն ուղղված է համընդգրկուն կարգավորմանը առկա առաջարկների հիմքի վրա»,-նշել էր ՌԴ ԱԳՆ-ն: Ամանորին ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում գրել է. «Մենք պետք է ակտիվացնենք աշխատանքները 2016 թվականին բանակցված կարգավորման հասնելու համար: Կողմերն ասում են, որ պատրաստ են: Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»: Միջնորդներն, իհարկե, շարունակելու են հայտարարությունները` կոչ անելով կողմերին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքներ տանել, հանդիպել, բանակցել... Բայց փորձենք հասկանալ` ի վիճակի՞ է Ադրբեջանը լրջորեն բանակցությունների շուրջ համաձայնվել այս կամ այն զիջմանը: Տարիներ շարունակ Ալիևն իր երկրում իրականացրած քարոզչության արդյունքում ձևավորել է առասպել, որ Ադրբեջանը կվերադարձնի ամեն ինչ` Ղարաբաղով և «գրավյալ տարածքներով», ասել է, թե որքան է հզոր Ադրբեջանից իր` անվերջ բազմապատկվող ռազմական բյուջեով ու ինչպես է «ծնկի բերելու» Հայաստանին: Բայց արդյոք ղարաբաղյան բանակցություններում, քննարկվող կարգավորման տարբերակում Ադրբեջանին «ամեն ինչ տալու» հարց է քննարկվո՞ւմ... Ո՛չ: Ի՞նչ է, հետևաբար մնում անել Ալիևին: Սահմանում լարվածություն պահպանել, այդպիսով հիշեցնել աշխարհին «պահանջատեր» ու «քաջ» Ալիևի մասին, իսկ դրան էլ զուգահեռ երկրում հստակ դիկտատուրա հաստատել: Ինչպես հայտնի է, Ադրբեջանում կալանավորված լրագրող Ռաուֆ Միրքադիրովին 6 տարվա ազատազրկման դատապարտեցին դեկտեմբերի վերջին։ Դատախազը պահանջել էր լրագրողին դատապարտել 7 տարվա ազատազրկման և հաստատել ՔՕ 62-րդ հոդվածը (ավելի մեղմ պատիժ նշանակել, քան նախատեսում է այդ հանցանքը): Միրքադիրովը ձերբակալվել էր անցյալ տարի Թուրքիայում և վտարվել էր Ադրբեջան։ Նրան մեղադրանք էր ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 274-րդ հոդվածի հատկանիշներով՝ հայրենիքի դավաճանություն։ Նրան մեղադրում են Հայաստանի հետ համագործակցության մեջ։ Ադրբեջան-Արևմուտք հարաբերությունները լարված են, առավել, քան երբևէ: Ադրբեջանի կառավարությունը շարունակում է փչացնել Արևմուտքում իր կերպարը` ազատ չարձակելով քաղբանտարկյալներին, մի օր Ադրբեջանը կբախվի այդ քաղաքականության հետևանքներին, «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության Մակքեյնի ինստիտուտի տնօրեն Դևիդ Կրամերը: «Ադրբեջանի կառավարությունը շանս ուներ ճիշտ քայլ ձեռնարկելու` ազատելով քաղբանտարկյալներին: Սակայն բաց թողեց այդ հնարավորությունը: Փոխարենը, քաղբանտարկյալներին ազատելուց հրաժարմանը զուգահեռ ազատազրկման է դատապարտվել ևս մեկ լրագրող (Ռաուֆ Միրկադիրովը): Այսպիսով` իրավիճակը գնալով վատանում է», - ասել է Կրամերը: Քաղբանտարկյալներին ազատելուց հրաժարումը Կոնգրեսում միայն կավելացնի Քրիստոֆեր Սմիթի ակտի կողմնակիցների թիվը, կարծում է Կրամերը: Նրա խոսքով, դիվանագիտությունը, հանրային քաղաքականության հնարավորությունները ցանկալի արդյունքների չեն հանգեցրել, և այս իրավիճակում այլ ելք չի մնում, քան պատժամիջոցների դիմելը: Ինչ վերաբերում է պատժամիջոցների ժամանակավոր շրջանակին, ապա Ռուսաստանի նկատմամբ Մագնիտսկու համանման ակտի քննարկումը սկսվել էր 2010-ին, բայց ընդունվել էր 2,5 տարի անց` 2012-ի վերջին: Կրամերի կարծիքով, Ադրբեջանին վերաբերող հարցում իրավիճակն առայժմ այն փուլում է, որում 2010-ին Մագնիտսկու ակտն էր: Կրամերի խոսքով, եթե քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, Սմիթի օրինագիծը կհանվի օրակարգից: Դեկտեմբերի վերջին Ալիևը ներման հրամանագիր էր ստորագրել: Ներման հրամանագիրն, ընդհանուր առմամբ, 210 մարդու է ընդգրկել: Սակայն այդ հրամանով ներում ստացած դատապարտյալների ցուցակում չկա ոչ մի «քաղբանտարկյալ», որոնց ազատումը պնդում են ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը, Եվրոպայի Խորհուրդը և միջազգային այլ կառույցներ: Բացի այդ, Ադրբեջանում արժեզրկման երրորդ ալիքին են սպասում: Ադրբեջանի Կենտրոնական բանկի «2016-ին դրամական և ֆինանսական կայունության քաղաքականության հիմնական ուղղությունների մասին» հայտարարության մեջ ասված է, որ տարադրամային պահուստը կրճատվել է մինչև 5 մլրդ դոլար: 2015-ի դեկտեմբերին ռազմավարական տարադրամային պահուստը կրճատվել է 1 մլրդ 245 մլն դոլարով, որովհետև դեռևս 2015-ի նոյեմբերին Կենտրոնական բանկում տարադրամի պահուստը կազմում էր 6 մլրդ 245,6 մլն դոլար: Անցյալ դեկտեմբերին դոլարային աժիոտաժը բավականին ուժեղ էր, և բանկերի տարադրամային պահանջմունքները բավարարելու համար Կենտրոնական բանկը ծախսել է տարադրամի պահուստի զգալի մասը: Դա դարձել է 2015-ի դեկտեմբերի 21-ին մանաթի կարգավորվող լողացող փոխարժեքի անցնելու պատճառներից մեկը: Կենտրոնական բանկի ռազմավարական տարադրամային պահուստների ծավալները կրիտիկական նիշի են հասել: Ադրբեջանի Կենտրոնական բանկը չէր կարող շարունակել մանաթի կայունության պահպանման քաղաքականությունը: 2015-ի սկզբից ի վեր դիտարկվող միտումը, երբ Կենտրոնական բանկը ամեն ամիս միջինը   800 մլն դոլար էր ծախսում մանաթի պահպանման վրա (բացառությամբ 2015-ի մայիս և հունիս ամիսների), վկայում է, որ Կենտրոնական բանկն այլևս չէր կարող պահել մանաթի փոխարժեքը: Դեկտեմբերին նավթի գների անկումը, երբ մեկ բարելի գինը 40 դոլարի նիշից ցած իջավ, ավելի նվազեցրեց բնակչության, առևտրական սուբյեկտների և ներդրողների վստահությունը մանաթի նկատմամբ: Այս իրավիճակում Ալիևը ի վիճակի է՞ երկրի ներսում հասարակությանը նախապատրաստել զիջումների Ղարաբաղի հարցում... Թամար Բագրատունի

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am