Ի՞նչ ոստիկան, որ չբացահայտեց եղբոր ծեծը

«Հրապարակ»-ը գրում է.«Երևանի նոր ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, որն այդ պաշտոնում փոխարինեց Սարի թաղի դեպքերում աչքի ընկած Աշոտ Կարապետյանին, հին ու բարի ոստիկանի համբավ ունի՝ մեր իրավապահ համակարգի ակունքներում կանգնած։ Նրա առաջին աշխատատեղը նորանկախ Հայաստանի միլիցիայում եղել է Երևանի Էրեբունու քրեական հետախուզության բաժնում, որտեղ Մարտիրոսյանը հասարակ օպեր էր։ Իսկ վերջին պաշտոնը Շիրակի մարզային վարչության պետն էր, որին նշանակվեց 2016 թվականի մարտին։ Մինչ այդ նա ղեկավարել է Շիրակի մարզային վարչության Մարալիկի, ապա Մուշի բաժինները։ Ի դեպ, Մարտիրոսյանը երկու անգամ է Երևանից իր ծննդավայր Շիրակ տեղափոխվել և հակառակը, այնպես որ՝ «պետուշոկի» կամ, ինչպես Գյումրիում են ասում՝ «միջուկի» համբավ էլ ունի, ում հանում են, Մարտիրոսյանին են դնում տեղը։ Այնուամենայնիվ պետք է նկատել, որ Երևանի նոր ոստիկանապետը, չնայած հարուստ կենսագրությանը, աղմկոտ պատմությունների հերոս չի դարձել, մամուլի բերանը «վատով» չի ընկել։ Այնպես որ, այս օրերին, երբ նա նշանակվեց Երևանի ոստիկանապետ, նրա մասին հիշելու բան գրեթե չկա, և թերևս միակ հիշարժան փաստն այն է, որ Սարգիս Մարտիրոսյանը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ լավ կապեր ունի։ Այդ կապերի հիմքը հարևանությունն է։ Մարտիրոսյանն ու Բեգլարյանը հարևաններ են։ Երկրորդ փաստը, որը դեռ չեն մոռացել Գյումրիում, այն է, որ Երևանի նոր ոստիկանապետը Գյումրիի ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Արտյուշ Ասատրյանի հորեղբորորդին է, որի վրա այս տարվա մարտի 25-ին հարձակվել էին դիմակավորված անձինք, մահակներով ծեծի ենթարկել և դանակահարել։ Արտյուշ Ասատրյանը վաղ առավոտյան դուրս Էր եկել տնից և պատրաստվում էր աշխատանքի գնալ, բայց դրա փոխարեն մի քանի օր ստիպված եղավ անցկացնել հիվանդանոցում։ Այդ ժամանակ Սարգիս Մարտիրոսյանը նոր Էր նշանակվել մարզի վարչության պետ, և գյումրեցիք հույս ունեին, որ գործն արագ կբացահայտվի։ Ապարդյուն։ Դեպքն այդպես Էլ չբացահայտվեց, և գյումրեցիք իրենց դատն արեցին, ինչ ոստիկան Է, որ չբացահայտեց իր եղբոր ծեծը»,–գրում է թերթը։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am