Պորտուգալիան նոր նախագահ ունի
Պորտուգալիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է աջ կենտրոնամետ թեկնածու Մարսելո Ռեբելո դի Սոուզան,ով նախնական տվյալներով ստացել է ընտրողների ձայների 52,4 տոկոսն, ինչն ապահովում է հաղթանակն առաջին փուլում: 67-ամյա դի Սոուզան աշխատել է թերթի խմբագիր, քաղաքական մեկնաբան, հետագայում դարձել է կառավարության անդամ, ընտրվել է Եվրախորհրդարանում: Դի Սոուզան մարտին կփոխարինի Պորտուգալիայի ներկայիս նախագահ Հանիբալ Կավակու Սիլվային, որն այդ պաշտոնում անցկացրել է երկու հնգամյա ժամկետ:
