Ռուսաստանն ու Թուրքիան դուրս են եկել նախաճգնաժամային հարաբերությունների մակարդակ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ երկու երկրները դուրս են եկել նախաճգնաժամային հարաբերությունների մակարդակ։ Ինչպես ասել է՝ հանդիպման ժամանակ նկատվել է դրանց վերականգնման ուղղությամբ հետագա գործողությունների ալգորիթմ։
